Կաղապար:Օրվա հոդված/Հուլիսի 18, 2015 թ.
![Պայմանագրի պորտուգալական բնօրինակի դիմացի էջը](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/b/bc/Treaty_of_Tordesillas.jpg/130px-Treaty_of_Tordesillas.jpg)
Տորդեսիլյասի պայմանագիր (իսպ.՝ Tratado de Tordesillas, պորտ.՝ Tratado de Tordesilhas), Իսպանիայի և Պորտուգալիայի միջև կնքված համաձայնագիր համաշխարհային ազդեցության տիրույթները միմյանց միջև բաժանելու վերաբերյալ։ Կնքվել է 1494 թվականի հունիսի 7-ին Տորդեսիլյաս քաղաքում (Կաստիլիա)։
Պայմանագիրը մշակել է այն սահմանաբաժան գիծը, որը մեկ տարի առաջ սահմանվել էր Ալեքսանդր VI պապի «Inter caetera» բուլլայով։ Սահմանագիծը, որն անցնում էր երկու բևեռների միջով և հատում էր Ատլանտյան օվկիանոսը, պորտուգալական կողմի պնդմամբ տեղափոխվել է գծից, անցնելով Ազորյան կղզիներից ցանկացածից 100 լիգա դեպի արևմուտք, և Կանաչ հրվանդանի կղզիներից 370 լիգա դեպի արևմուտք։ Այժմյան կոորդինատներով դա ամ. ե. 49°32’56" միջօրեականն է, կամ «պապական միջօրեականը»։
Այդ գծից արևելք ընկած ծովերն ու ցամաքը բաժին էր հասնում Պորտուգալիայի թագավորությանը, իսկ արևմուտքինը` Կաստիլիայի և Արագոնի թագավորությանը (Միացյալ Իսպանիային) շարունակել...