Կաղապար:Օրվա հոդված/Դեկտեմբերի 22, 2015 թ.
![Լիեժական վաֆլի](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/4/42/Li%C3%A8ge_waffles_with_berries.jpg/150px-Li%C3%A8ge_waffles_with_berries.jpg)
Բելգիական խոհանոց, Բելգիայի ազգային խոհանոց, որ ներառում է իր մեջ հարևան երկրների՝ Ֆրանսիայի, Գերմանիայի, Հոլանդիայի միջնադարյան հրուշակային ավանդույթները: Այդ ժամանակ՝ որպես տնային ուտեստներ, ռեստորանային խոհանոցում իր մեծ ազդեցությունն ուներ ֆրանսիական խոհանոցը:
Բելգիացիներն իրենց նախընտրությունն են տալիս սեզոնային և տեղական մթերքին, որի պատճառով այսպիսի ոչ մեծ թագավորության տեղական խոհանոցներում նկատվում են որոշ տարբերություններ: Մերձափնյա շրջաններում գերիշխում են ձկով և այլ ծովամթերքով ուտեստները, իսկ Արդեններում ավելի հաճախ օգտագործվում է որսամիս: Իրար մեջ հակամարտող Ֆլանդրիայի և Վալոնիայի տեղական խոհանոցներն ունեն իրենց առանձնահատկություններն ու տարբերությունները:
Բելգիական խոհանոցը հայտնի է առաջին հերթին շոկոլադով, վաֆլիով, ֆրիով և գարեջրով:
Ժամանակակից մարդը բնակություն է հաստատել արդիական Բելգիայի տարածքում շուրջ 20 000 տարի առաջ: Կերակրվելու ամենակարևոր աղբյուրը եղել է որսը և հավաքչությունը: Մեր թվարկությունից 4000 տարի առաջ անտառները խիտ էին, որը խնդիր էր որսորդության համար: Այդ ժամանակ զարգացած էր ձկնորսությունը, և հենց այդ ժամանակ... Ավելին⇒