< «Օրվա հոդված» նախագիծ
Կառավարություն
Կառավարություն
Հոդվածը բարելավվել է «Կարևորագույն հոդվածներ» նախագծի շրջանակներում։
Հոդվածը բարելավվել է «Կարևորագույն հոդվածներ» նախագծի շրջանակներում։

Կառավարություն, մարդկանց համակարգ կամ խումբ, որը կառավարում է կազմակերպված համայնքը, շատ հաճախ նաև պետությունը։ Լայն սահմանմամբ կառավարությունը բաղկացած է օրենսդիր, գործադիր և դատական մարմիններից։ Կառավարությունը քաղաքական կուրսի մշակման և իրագործման մեխանիզմ է։

Բոլոր տիպի կազմակերպություններին բնորոշ է կառավարումը, մինչդեռ կառավարություն ասելով նկատի են առնվում աշխարհի մոտ 200 անկախ ազգային կառավարությունները, ինչպես նաև ենթակա դրանց կազմակերպությունները։

Պատմականորեն, կառավարության գերիշխող ձևերը 5-ն են՝ արիստոկրատիա, թիմոկրատիա, օլիգարխիա, դեմոկրատիա, տիրանիա։

Կառավարությունը, որը երբեմն կոչվում է նախարարների խորհուրդ կամ կաբինետ, ղեկավարում է պրեմիեր մինիստրը (կանցլերը, վարչապետը, նախարարների խորհրդի կամ կաբինետի նախագահը), իսկ երբեմն էլ՝ պետության ղեկավարը (օրինակ՝ ԱՄՆ ում՝ պրեզիդենտը)։ Կառավարության անդամները (նախարարներ, քարտուղարներ, պետքարտուղարներ և այլն) ղեկավարում են պետական կառավարման կենտրոնական գերատեսչությունները։ Կառավարությունը կարող է լինել միակուսակցական կամ կոալիցիոն։ Ֆեդերատիվ պետություններում կան կենտրոնական (ֆեդերալ) կառավարություն և ֆեդերացիայի կազմի մեջ մտնող պետական կազմավորումների (նահանգ, մարզ) կառավարություններ։ Կապիտալիստական երկրներում կառավարությունը կազմում է պառլամենտը կամ նշանակում է պետության գլուխը։ ԳՖՀ-ում, Իռլանդիայում, Ճապոնիայում պետության գլուխը պրեմիեր մինիստր (կանցլեր) է նշանակում պառլամենտի ընտրած անձին։ Կապիտալիստական երկրների մեծ մասում կառավարությունն իրավաբանորեն պատասխանատու և հաշվետու է պառլամենտի առջև, սակայն... Ավելին