«Շաբաթվա հոդված» նախագիծ

Յակուձա (ճապ.՝ ヤクザ կամ やくざ), կազմակերպված հանցավորության խումբ Ճապոնիայում, որի տարբեր խմբավորումները քրեական աշխարհում զբաղեցնում են առաջնային դիրք։ Յակուձայի անդամները հայտնի են նաև «գոկուդո» (ճապ.՝ 極道): Գրականության մեջ և զանգվածային լրատվական միջոցներում Յակուձայի առանձին խմբավորումների հաճախ անվանում են նաև «ճապոնական մաֆիա» կամ «բորյոկուդան» (ճապ.՝ 暴力団 բո:րյոկուդան): Յակուձան հենվում է հայրիշխանական արժեքների, ղեկավարին անվիճելիորեն ենթարկվելու և մաֆիայի օրենքներին խստորեն հետևելու սկզբունքների վրա, որոնց խախտումը անխուսափելիորեն կհանգեցնի խիստ պատժի։ Յակուձայի կլանների կայունությունն ու երկարակեցությունը ապահովում են ինչպես ղեկավարի ու ենթակաների միջև ձևավորված հատուկ հարաբերությունները, այնպես էլ շարքային անդամների միջև հաստատված հորիզոնական (եղբայրական) հարաբերությունները։ Յակուձան իր մասնակցությունն ունի Ճապոնիայի տնտեսական և քաղաքական կյանքում և այստեղ աչքի է ընկնում մի քանի իրեն բնորոշ առանձնահատկություններով։

Ի տարբերություն այլ հանցավոր կազմակերպությունների՝ Յակուձան չունի հստակ գծված ազդեցության գոտիներ, իր կազմակերպության կառուցվածում չի հենվում բարեկամական կապերի վրա և չի ձգտում գաղտնի պահել կազմակերպության ներքին հիերարխիան, անդամների թվաքականակն ու կազմը (Յակուձայի խմբավորումների մեծ մասն ունի իր խորհրդանիշները, չի թաքցնում իրենց գործունեության կենտրոնակայանները և ղեկավարների անունները։ Բացի այդ՝ շատերը նաև գրանցված են տարբեր հայրենասիրական ու ծայրահեղ աջ խմբավորումներում)։ 1950-ական թվականներից սկսած Ճապոնիայի իրավապահպան մարմինները հետևում են յակուձայի խմբավորումների և պաշտոնական անդամների թվաքանակին։ Եթե մինչպատերազմյան բանդաները սովորաբար կազմված էին մեկ ղեկավարից և մինչև 50 հազար անդամներից, ապա հետպատերազմյան խմբավորումներն արդեն միավորում էին հարյուրավոր, երբեմն նաև հազարավոր գանգստերների։ 1958 թվականին ոստիկանության հաշվարկներով յակուձաների թիվը եղել է 70 հազար, 1963 թվականին՝ 184 հազար, որոնք միավորել են 5200 բանդա, 1982 թվականին՝ 103.3 հազար (ավելի քան 2400 բանդա), 1988 թվականին՝ 86.3 հազար (3200 բանդա)։ 1990-ական թվականների սկզբին Յակուձայի անդամների թիվը գերազանցում էր 90 հազարը (թեև հակամաֆիական օրենք ընդունելուց հետո այդ թիվը կրճատվեց՝ մի քանի տարում հասնելով 79.3 հազարի)։ 2002 թվականին ոստիկանության տվյալներով՝ կար յակուձայի 85.3 անդամ, 2005 թվականին՝ մոտ 87 հազար, 2007 թվականին՝ գրեթե 85 հազար:Ոչ պաշտոնական տվյալներով երկրում կա Յակուձայի մոտ 110 հազար ակտիվ անդամ, որոնք միավորաված են ավելի քան 2500 խմբավորումների (ընտանիքներ) մեջ։ Այն կարևոր գործոններից մեկը, որ նպաստում է Յակուձայի անդամների աճին ու երկարակեցությանը, ճապոնական հասարակության խիստ կառուցվածքային լինելն է, և գանգստերներն այնտեղ կատարում են «վերջին ապաստանի» դեր՝ համախմբելով այնպիսի մարդկանց, ովքեր չունեն լիարժեք ընտանիք և կայուն աշխատանք․․․ Ավելին