Կաղապար:Շաբաթվա հոդված/Շաբաթ 27, 2013 թ.
![Ուրանի օղակների և արբանյակների համակարգ](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/2/29/%D5%88%D6%82%D6%80%D5%A1%D5%B6%D5%AB_%D6%85%D5%B2%D5%A1%D5%AF%D5%B6%D5%A5%D6%80%D5%AB_%D5%BD%D5%AD%D5%A5%D5%B4%D5%A1.svg/180px-%D5%88%D6%82%D6%80%D5%A1%D5%B6%D5%AB_%D6%85%D5%B2%D5%A1%D5%AF%D5%B6%D5%A5%D6%80%D5%AB_%D5%BD%D5%AD%D5%A5%D5%B4%D5%A1.svg.png)
Ուրանի օղակներ, օղակների համակարգ, որը շրջապատում է Ուրան մոլորակը: Այն զբաղեցնում է բարդությամբ միջանկյալ դիրք ավելի զարգացած Սատուրնի և ավելի պարզ Յուպիտերի և Նեպտունի համակարգերի միջև: Ուրանի առաջին ինը օղակները հայտնաբերվել են 1977 թվականի մարտի 10-ին Ջեյմս Էլիոտի, Էդվարդ Դանհեմի և Դուգլաս Մինկի կողմից:
2008 թվականի դրությամբ հայտնի են 13 օղակներ: Ամենափոքր շառավիղն ունի 1986U2R/ζ օղակը (38 000 կմ), ամենամեծը` μ օղակը (մոտ 98 000 կմ): Օղակները չափազանց մուգ են, նրանց մասնիկների ալբեդոն չի գերազանցում 2 %: Հավանաբար, դրանք բաղկացած են ջրային սառույցից օրգանական նյութերի մասնիկներով: Ուրանի օղակների մեծ մասը թափանցիկ չեն: Նրանց լայնությունը մի քանի կիլոմետրից մեծ չէ: Օղակների համակարում փոշու փոքր քանակը բացատրվում է Ուրանի ձգված էկզոսֆերայի աերոդինամիկ դիմադրությամբ:
Համարվում է, որ Ուրանի օղակները համեմատաբար երիտասարդ են, նրանց տարիքը չի գերազանցում 600 միլիոն տարին: Մինչ այժմ պարզ չէ այն մեխանիզմը, որի շնորհիվ նեղ օղակները մնում են իրենց սահմաններում: Ի սկզբանե համարվում էր, որ ամեն մի նեղ օղակի մոտ կա իր «հովիվ արբանյակների» զույգ, որոնք և պահպանում են այդ օղակի ձևը, սակայն 1986 թվականին Վոյաջեր-2-ը հայտնաբերեց միայն մեկ զույգ այդպիսի արբանյակներ (Կորդելիան և Օֆելիան) ամենապայծառ ε օղակի շուրջ: Ուրանի հայտնաբերող Ուիլիամ Հերշելի աշխատություններում օղակների մասին ուղիղ հիշատակում է հանդիպում 1789 թվականի փետրվարի 22-ին ...