Կորդելիա (անգլ.՝ Cordelia), Ուրան մոլորակին ամենամոտ արբանյակն է, հայտնաբերվել է «Վոյաջեր-2» ԱՄԿ-ի լուսանկարների վրա 1986 թվականին։ Այն ստացել է S/1986 U 7 ժամանակավոր անվանումը[5], այդ ժամանակից այլևս չէր դիտվել, մինչև «Հաբլ» աստղադիտակով համապատասխան լուսանկարի ստանալը 1997 թվականին։
Իր անվանումը ստացել է Շեքսպիրի Լիր Արքա պիեսի կերպարի անունից։
Նույնպես նշանակվում է Ուրան VI[6]:


Կորդելիա
(S/1986 U 7; Ուրան VI)
«Վոյաջեր-2» ԱՄԿ-ի լուսանկարը, Կորդելիան (ներքևում օղակի մեջ)
Հիմնական տվյալներ
Հայտնաբերվել է20 հունվար 1986 թ. (Ռիչարդ Տերիլ / «Վոյաջեր-2»-ի կողմից)
Հեռավորությունը Ուրանից49 751,722 ± 0,149 կմ
Ուղեծրային տվյալներ
Մեծ կիսաառանցք49 751,722 ± 0,149 կմ[1]
Էքսցենտրիսիտետ0,00026 ± 0,000096
Սիդերիկ պարբերություն0,33503384 ± 0,00000058 օր
Թեքվածություն0,08479 ± 0,031° (Ուրանի հասարակածի նկատմամբ)
Ֆիզիկական հատկանիշներ
Շառավիղ50 × 36 × 36 կմ[2]
Մակերևույթի մակերես~5500 կմ²[3]
Ծավալ~38 900 կմ³
Զանգված~5,0 × 1016 կգ
Միջին խտություն~1,3 գ/սմ³
Հասարակածային մակերևութային ձգողություն~0,0073 մ/վ²
2-րդ տիեզերական արագություն~0,01 կմ/վ
Պտույտի պարբերությունՍինքրոն
Առանցքի թեքում0,0°
Ալբեդո0,08 ± 0,01[4]
Մթնոլորտային տվյալներ
Մթնոլորտի ջերմաստիճան64 Կ (−209 °C)

Բացի ուղեծրից[1], շառավղից[2] և երկրաչափական ալբեդոից[4] Կորդելիայի մասին գործնականորեն ոչինչ հայտնի չէ։ «Վոյաջեր-2» փոխանցած լուսանկարների վրա Կորդելիան երևում է որպես երկարավուն մարմին, իր հիմնական առանցքով ուղղված դեպի Ուրանը։ Նրա լայնության հարաբերությունը երկարությանը կազմում է 0,7 ± 0,2։
Կորդելիան կատարում է «հովիվ արբանյակի» դեր Ուրանի Էպսիլոն օղակի համար[7]։ Կորդելիայի ուղեծիրը գտնվում է Ուրանի սինքրոն ուղեծրի ներսում, որի հետևանքով այս արբանյակի ուղեծիրը աստիճանաբար իջնում է[2]։

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Ջակոբսոն, Ռ. Ա. (1998). «Ուրանի ներքին արբանյակների ուղեծրերը դիտարկված Հաբլ տիեզերական աստղադիտակով և Վոյաջեր 2 կայանից». Աստղագիտական ամսագիր. 115 (3): 1195–1199. Bibcode:1998AJ....115.1195J. doi:10.1086/300263.
  2. 2,0 2,1 2,2 Կարկոշկա, Երիկ (2001). «Վոյաջերի տասնմեկերորդ հայտնագործությունը. Ուրանի արբանյակներ և առաջին ինը արբանյակների ֆոտոմետրիան». Իկարուս. 151 (1): 69–77. Bibcode:2001Icar..151...69K. doi:10.1006/icar.2001.6597.
  3. Հաշվարկվել է մյուս պարամետրերից ելնելով։
  4. 4,0 4,1 Կարկոշկա, Էրիկ (2001). «Հաբլ տիեզերական աստղադիտակից ստացված Ուրանի օղակների և 16 արբանյակների տարբերակող ֆոտոմետրիան». Իկարուս. 151 (1): 51–68. Bibcode:2001Icar..151...51K. doi:10.1006/icar.2001.6596.
  5. Սմիթ, Բ. Ա. (1986 թ․ հունվարի 27). «Ուրանի արբանյակները և օղակները». ՄԱՄ թերթիկ. 4168. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 31-ին.
  6. «Մոլորակների և արբանյակների անունները և հայտնաբերողները». Մոլորակների անվանումների լրատու. ԱՄՆԵԾ Աստղաերկրաբանություն. 2006 թ․ հուլիսի 21. Վերցված է 2006 թ․ օգոստոսի 6-ին.
  7. Էսպոզիտո, Լ. Վ. (2002). «Մոլորակների օղակներ». Ֆիզիկայի առաջխաղացումների հաշվոտվություններ. 65: 1741–1783. doi:10.1088/0034-4885/65/12/201. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունիսի 16-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 17-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել