< «Շաբաթվա հոդված» նախագիծ

Լուկա Մոդրիչ, խորվաթ ֆուտբոլիստ, իսպանական «Ռեալ Մադրիդ» ակումբի կիսապաշտպան, Խորվաթիայի ազգային հավաքականի ավագ։ Համարվում է իր ժամանակի լավագույն կիսապաշտպաններից մեկը։

Իշխան Բրանիմիրի շքանշանի ասպետ է։ Խորվաթիայի հավաքականի ռեկորդակիր է անցկացված խաղերի քանակով։

Մոդրիչի մանկությունն անցել է Խորվաթիայում պատերազմի ժամանակ, ինչի պատճառով նա ընտանիքի հետ դարձել է փախստական։ 1996 թվականին Լուկան միացել է «Զադար» ակումբի մանկական թիմին, իսկ հետո տեղափոխվել է Զագրեբի «Դինամո»։ Այդ ակումբի երիտասարդական համակարգում անցկացրած մի քանի տարիներից հետո նա վարձավճարով տեղափոխվել է նախ «Զրինսկի», իսկ հետո խորվաթական «Ինտեր»։ 2005 թվականին նշել է նորամուտը «Դինամոյի» հիմնական թիմում։ Այդ ակումբի կազմում Մոդրիչը երեք անգամ անընդմեջ դարձել է Խորվաթիայի չեմպիոն, ինչպես նաև նվաճել է Սուպերգավաթը և Խորվաթիայի գավաթը։ 2008 թվականին տեղափոխվել է անգլիական «Տոտտենհեմ Հոտսպուր», սակայն այդ թիմի հետ ոչ մի տիտղոս չի նվաճել և 2012 թվականի ամռանը տեղափոխվել է «Ռեալ Մադրիդ»։ Այնտեղ նա դարձել է թիմի առանցքային խաղացողներից մեկը և նրա հետ նվաճել բազմաթիվ տիտղոսներ, այդ թվում՝ երկու անգամ դարձել է Իսպանիայի չեմպիոն և չորս անգամ հաղթել ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայում։ 2015 թվականին Մոդրիչը դարձել է առաջին խորվաթ ֆուտբոլիստը, որը FIFPro վարկածով ընդգրկվել է աշխարհի լավագույն խաղացողների խորհրդանշական հավաքականում, որտեղ հետագայում ընդգրկվել է ևս չորս անգամ։ 2018 թվականին Մոդրիչը դարձել է առաջին խորվաթ ֆուտբոլիստը, որն ստացել է Եվրոպայի Տարվա լավագույն ֆուտբոլիստի մրցանակը... Ավելին