«Շաբաթվա հոդված» նախագիծ

Բաքվի հայերի ջարդեր, սպանված հայերը, 1905թ․
Բաքվի հայերի ջարդեր, սպանված հայերը, 1905թ․

Էթնիկ զտումներ, տարածաշրջանը էթնիկապես միատարր դարձնելու մտադրությամբ էթնիկ, ռասայական և կրոնական խմբերի համակարգված բռնի հեռացումը տվյալ տարածքից։ Անմիջական հեռացման, բնաջնջման, տեղահանման կամ բնակչության տեղափոխման հետ մեկտեղ, այն ներառում է նաև անուղղակի մեթոդներ, որոնք ուղղված են բռնի միգրացիային՝ ստիպելով զոհերի խմբին փախչել և կանխել նրանց վերադարձը, ինչպիսիք են սպանությունը, բռնաբարությունը և գույքի ոչնչացումը:

Էթնիկ զտումները մարդկության դեմ ուղղված հանցագործություն է և կարող է նաև ներառվել Ցեղասպանության մասին կոնվենցիայի ներքո, նույնիսկ եթե էթնիկ զտումները իրավական սահմանում չունեն միջազգային քրեական իրավունքի համաձայն:

Պատմության ընթացքում էթնիկ զտումների բազմաթիվ դեպքեր են տեղի ունեցել. տերմինն առաջին անգամ որպես էվֆեմիզմ (մեղմասություն) գործածվել է հանցագործների կողմից 1990-ական թվականներին Հարավսլավիայի պատերազմների ժամանակ։ Այդ ժամանակից ի վեր լրատվամիջոցների կողմից տերմինի ընդհանուր իմաստով ընդլայնված օգտագործման շնորհիվ այն լայն տարածում է ստացել:

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 780 բանաձևի համաձայն ստեղծված փորձագետների հանձնաժողովի վերջնական զեկույցը սահմանում է էթնիկ զտումները որպես «նպատակային քաղաքականություն, որը մշակված է մեկ էթնիկ կամ կրոնական խմբի կողմից՝ բռնությամբ և ահաբեկչություն ներշնչող միջոցներով մեկ այլ էթնիկ կամ կրոնական խմբի խաղաղ բնակչությանը աշխարհագրական տարածքներից հեռացնելու նպատակով»:

Էթնիկ զտումները նկարագրվել են որպես բռնության շարունակական մաս, որի ամենածայրահեղ ձևը ցեղասպանությունն է, որտեղ հանցագործի նպատակը...Ավելին