< «Շաբաթվա հոդված» նախագիծ

Մոսկվայի ռուս-թուրքական պայմանագիր (ռուս.՝ Московский договор, թուրքերեն՝ Moskova Anlaşması), Ռուսաստանի Խորհրդային Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետության (ՌԽՖՍՀ) կառավարության և Թուրքիայի Ազգային մեծ ժողովի կառավարության միջև 1921 թվականի մարտի 16-ին կնքված «եղբայրության և բարեկամության պայմանագիր», որը բանակցվել է Մոսկվայի ռուս-թուրքական երկրորդ կոնֆերանսի (26 փետրվարի - 16 մարտի, 1921 թվական) ժամանակ։

Սույն պայմանագրով Ռուսաստանը ճանաչում էր Թուրքիայի ինքնիշխանությունը Ազգային մեծ ուխտի՝ թուրքական ճանաչած բոլոր տարածքների նկատմամբ։ Թուրքիան իր հերթին հրաժարվում էր Բաթումից` փոխարենը ստանալով Սուրմալուի գավառը։ Պայմանագրով հաստատվել է Թուրքիայի հյուսիս-արևելյան սահմանը, որը գործում է առ այսօր։

1918 թվականի հոկտեմբերի 30-ին Մուդրոսի զինադադարի ստորագրումը նշանակում էր պետության փաստացի բաժանում հաղթողների միջև՝ Օսմանյան կայսրությունից Հայաստանի, Սիրիան, Պաղեստինը, Արաբիան և Միջագետքը պետք է անջատվեին: 1918 թվականի նոյեմբերին Կոստանդնուպոլսի կայսրության մայրաքաղաքը գրավել է Անտանտի զորքը:

Թուրք գեներալ Մուստաֆա Քեմալը, որը ժամանել էր Սամսուն 1919 թվականի մայիսի 19-ին, որպես 9-րդ բանակի տեսուչ, թուրքական բանակի զինաթափումը ղեկավարելու նպատակով, ելույթ է ունեցել երիտասարդության առաջ և հայտարարել զորահավաք՝ օկուպացման ուժերի դեմ պայքարեկու համար: 1919 թվականի հունիսի 22-ին, Ամասիայում, նա շրջաբերական է հրապարակել, որում նշվում էր, որ երկրի անկախությունը վտանգված է, ինչպես նաև հայտարարել է Սիվասի կոնգրեսի գումարման մասին: 1919 թվականի հուլիսի 8-ին, Քեմալը հրաժարական է տվել օսմանյան բանակից: 1919 թվականի հուլիսի 23-ից օգոստոսի 7-ը Էրզրումում կայացել է կայսրության վեց արևելյան վիլայեթների համագումար, որին հաջորդեցլ է19-րդ սեպտեմբերի 19-ից 11-ը անցկացվող Սիվասի կոնգրեսը: Այս համագումարների գումարումն ու աշխատանքը ապահովող Մուստաֆա Քեմալը, այդպիսով որոշել է պետությունը փրկելու ուղիները: Սուլթանի կառավարությունը փորձել է հակազդել դրան՝ 1919 թվականի սեպտեմբերի 3-ին հրամայելով ձերբակալել Մուստաֆա Քեմալին, բայց չի կարողացել այն իրականացնել: 1919 թվականի դեկտեմբերի 27-ին Անգորայի (Անկարա) բնակիչությունը ցնծությամբ դիմավորել է Մուստաֆա Քեմալին․․․ Ավելին