«Շաբաթվա հոդված» նախագիծ

Սերբական Հանրապետության զինված ուժեր (սերբ.՝ Војска Републике Српске (ВРС), բոս․՝  և խորվ.՝ Vojska Republike Srpske (VRS), նաև կոչվում է Բոսնիացի սերբերի բանակ, Սերբական Հանրապետության զորք), Սերբիական Հանրապետության ռազմական ստորաբաժանումներ, որոնք ներկայում հանդիսանում են Բոսնիա և Հերցեգովինայի պետական կարգի մաս (էնտիտետ)։

Գոյություն են ունեցել 1992-ից 2006 թվականների ժամանակահատվածում։ Ակտիվ մասնակցություն են ունեցել Հարավսլավիայի քաղաքացիական պատերազմում ի աջակցություն սերբ ազգաբնակչության։

Պատերազմից հետո Սերբական Հանրապետության զինված ուժերի բարձրաստիճան մի շարք ղեկավարներ Հաագայի Նախկին Հարավսլավիայի գործով Միջազգային տրիբունալի կողմից ռազմական հանցագործությունների և մարդկության դեմ հանցագործությունների համար մեղադրանքներով հետապնդվել են։ 2003 թվականից սկսվել է Սերբական Հանրապետության զինված ուժերը Բոսնիա և Հերցեգովինայի զինված ուժերի կազմի մեջ մտնելու գործընթացը...Ավելին