Կաղապար:Ընտրված կենսագրություն/Շաբաթ 53

Կոմս Իշտվան Սեչենյի
Կոմս Իշտվան Սեչենյի

'Կոմս Իշտվան Սեչենյի (հունգարերեն՝ Gróf Széchenyi István) (1791 թ. սեպտեմբերի 21 - 1860 թ. ապրիլի 8), հունգարացի քաղաքական գործիչ, գրող, տնտեսագետ:

Եղել է Բատթյանյիի կառավարության հասարակական երթևեկության նախարար: Իր ժամանակակիցների կողմից արդեն արժանացել է «մեծագույն հունգարացի» կոչմանը, որը նրան տվել է Լայոշ Կոշութը: Սեչենյին եղել է արդիական Հունգարիայի ստեղծողներից մեկը: Նա Հունգարիայի քաղաքական պատմության ամենանշանավոր դեմքերից էր, բարեփոխելով Հունգարիայի տնտեսությունը, երթևեկությունը, ինչպես նաև քաղաքական, գիտական և մարզական կյանքը: Նա նախաձեռնեց Բուդապեշտի առաջին կամրջի կառուցումը, որը 1915 թվականից կրում է նրա անունը (Սեչենյիի շղթայակապ կամուրջ):

Կոմս Իշտվան Սեչենյին ծնվել է 1791 թ. սեպտեմբերի 21-ին Վիեննայում: 1808-1826 թթ. ծառայել է Ավստրիայի բանակում, մասնակցել է Նապոլեոնյան պատերազմում: Նա արձակուրդներն անցկացնում էր ճանապարհորդություններով Ֆրանսիայում, Անգլիայում՝ ուսումնասիրելով տեղական մշակույթը և արդիական տեխնիկայի նվաճումները: Եղել է նաև Իտալիայում, Հունաստանում և Օսմանյան կայսրությունում: շարունակել...