Կաղապար:Գիտեի՞ք որ/Շաբաթ 39, 2022 թ.

  • 1686 թվականին Փարիզում հիմնված առաջին սրճարանի (նկարում) ճաշացանկը շատ ժամանակակից էր՝ սուրճ, պաղպաղակ, հյութեր, շաքարապատ մրգեր և, իհարկե, գինի։
  • 1830 թվականի տղամարդկանց հագուստի նորարարությունը լրագրողի կողմից որակվել է «անտակտ և զզվելի», չնայած, որ այն մինչ այսօր օգտագործվում է։
  • Աշխարհի ամենանեղ բնակելի տունը Լեհաստանի մայրաքաղաքում է, այն ամենանեղ հատվածում 92 սմ է, իսկ ամենալայնում՝ 152 սմ։ Տունն օգտագործվում է որպես բնակելի տարածք, թեև չի համապատասխանում լեհական քաղաքաշինական նորմերին։
  • ամերիկացի կոմպոզիտորի «Որքան հնարավոր է դանդաղ» ստեղծագործությունը սկսել են կատարել 2001 թվականին և այն ավարտվելու է վեց դար հետո՝ 2640 թվականին։ Անընդհատ հնչող նոտաները փոխվում են տարին մեկ կամ երկու անգամ։
  • «Ավելի լավ է ծաղիկներ, քան փամփուշտներ» արտահայտությունը դարձել է հակապատերազմական տրամադրությունների կարգախոս և այն փորագրված է արտահայտության հեղինակի՝ Էլիսոն Քրաուսի տապանաքարի վրա։
  • Դոմինիկ Էնգրը Թեոդոր Շասերիոյին անվանել է «գեղանկարչության ապագա Նապոլեոն», և նա արդարացրել է այդ անվանումը՝ դառնալով Լուվրում ցուցադրվող ամենաերիտասարդ նկարիչը։