Քերետի տուն
Քերետի տուն, Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում կառույց և արվեստի ինստալացիա։ Նախագծել և կառուցել է Յակուբ Ժշեսնին (լեհ.՝ Jakub Szczęsny)։ Անվան պատմությունը կապված է Իսրայելցի գրող և կինոնկարահանող Էդգար Քերետի հետ, ով այս շենքի առաջին վարձակալն էր[1]։ Քերետը նախատեսում է տունը հանձնել իր ընկերոջը երբ ինքը կլքի այն։ Քերետի տունը ամենանեղ հատվածում 92 սմ է, իսկ ամենալայնում 152 սմ[2]։
Քերետի տուն | |
---|---|
Քերետի տունը երկու շենքերի արանքում։ | |
Տեսակ | շենք |
Ստեղծում | 2012 |
Երկիր | Լեհաստան |
Բնակավայր | Վոլյա |
Ոճ | պոստմոդեռն ճարտարապետություն |
Ներկա վիճակ | կանգուն |
կայք | |
Keret House Վիքիպահեստում |
Շինությունը խմբագրել
Շինության հիմքը մետաղյա կոնստրուկցիա է։ Այն ունի մեկ ննջարան, լոգարան և հյուրասենյակ։ Ունի երկու չբացվող պատուհան։ Ցերեկային լույսը ներս է թափանցում պատերը կազմող կիսաթափանցիկ ապակե պանելների միջով։ Ողջ ներքին տարածքը ներկված սպիտակ։ Էլեկտրականությունը ստանում է հարևան տնից; Շենքի ներսում ջրի ավտոնոմ համակարգ կա, որը չի միացած քաղաքային ջրմուղին[3]։ Իր ոչ մեծ չափերի պատճառով շենքում միայն երկու խմիչք սառեցնող սառնարան է տեղադրված։ Հարկից հարկ տեղափոխվելու համար օգտագործում են շարժական աստիճաններ, որոնք հետո փակվում և դառնում են բնակելի մակերես[4][5]։
Քերետի տան շինարարությունը հաստատվել է Վարշավայի քաղաքապետարանի և Լեհական ժամանակակից արվեստի հիմնադրամի կողմից[6]։ Տունը դասակարգված է որպես Արտ ինստալացիա, քանի որ չի համապատասխանում լեհական քաղաքաշինական նորմերին և կանոններին, չնայած, որ օգտագործվում է, որպես բնակելի տարածք[3]։
Հասցեն խմբագրել
Քերետի տունը գտնվում է Խլոդնա 22 և Ժելազնա 74 հասցեներում գտնվող տների արանքում[7] և համարվում է աշխարհի ամենանեղ տունը[1][8]։ Կոնստրուկցիան հավաքված է նախապատերազմյան և ժամանակակից բնակելի տների արանքում։ Քերետը հայտարարել է, որ այս տունը իր համար «իր ընտանիքի հուշարձանն» է[1], որի մի մասը զոհվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, երբ նացիստական Գերմանիան գրավել էր Լեհաստանը[9]։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 Scislowska, Monika. «World's skinniest house is only four-feet wide». The Province. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 5-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 21-ին.
- ↑ «Dom Kereta / Keret House». Centrala. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 29-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 21-ին.
- ↑ 3,0 3,1 «Check Out The Skinniest House In The World». Co.DESIGN. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 21-ին.
- ↑ «Perfect for a size-zero model: World's skinniest house is just five feet across ... and barely has enough room for a kitchen». Daily Mail Online. London. 2012 թ․ հոկտեմբերի 19. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 21-ին.
- ↑ «World's Thinnest House Unveiled in Poland». KECY TV. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 18-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 21-ին.
- ↑ Hisona, Harold. «Thinnest House in Warsaw Poland unlocks with all essential amenities». Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 21-ին.
- ↑ Minner, Kelly. «Keret House / Centrala». Arch daily. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 21-ին.
- ↑ «Narrowest house, to host Israeli writer Etgar Keret, opens in Warsaw». Global News Service of Jewish People. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 26-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 21-ին.
- ↑ Scislowska, Monika. «Narrow house opening as art work in Warsaw». Idaho Statesman. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 21-ին.
Արտաքին հղումներ խմբագրել
Քերետի տան ներքին հարդարանքից
|
- Inside the Keret House (fr)
- Keret House website
- Keret House in Warsaw - Video Արխիվացված 2014-03-13 Wayback Machine
- Keret House opening in Warsaw - Image Gallery
- Keret House Is a Finalist of the Architizer A+ Awards
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Քերետի տուն կատեգորիայում։ |