Կաղապար:Գիտեի՞ք որ/Շաբաթ 34, 2023 թ.
- ․․․ նամականիշեր հավաքողներն ունեն իրենց Նոբելյան մրցանակը (լուսանկարում)։
- ․․․ ավստրիացի մեծանուն կոմպոզիտոր Յոզեֆ Հայդնի թութակը (լուսանկարում), որի խրտվիլակն այժմ ցուցադրվում է Վիեննայի Երաժշտության տան Հայդնի սրահում, տարբեր բառեր է արտասանել մի քանի լեզուներով և սուլել այն մեղեդիները, որոնք Հայդնը կատարել է դաշնամուրով։ Հայդնի մահից հետո թութակը վաճառվել է ավելի թանկ, քան ժամանակին նա գնել էր իր տունը։
- ․․․ 2004 թվականին թողարկվել է ավելի քան 31 կիլոգրամ քաշով 100 հազար եվրո անվանական արժեքով ոսկե մետաղադրամ, որը նվիրված է Վիեննայի ֆիլհարմոնիային։
- ․․․ Նեապոլի սրճարաններում շատ այցելուներ վճարում են այդ սրճի համար, բայց չեն խմում։
- ․․․ ավստրալիական ուլտրամարաթոնի այս վազորդը վազքի կանոնները չիմանալու շնորհիվ դարձել է հաղթող։
- ․․․ 42 դպրոցական ավտոբուսներից հավաքված ստորգետնյա այս կառույցը նախատեսված էր հիմնականում երեխաների կյանքը փրկելու համար։