Կաղապար:Գիտեի՞ք որ/Շաբաթ 25, 2023 թ.
- ․․․ Գերմանիայի Վեմդինգ քաղաքում 1993 թվականին հիմնադրվել է ժամանակը խորհրդանշող մի կառույց (լուսանկարում), որի շինարարությունը կավարտվի 3183 թվականին։
- ․․․ բաոբաբները (լուսանկարում) երկարակյաց ծառեր են, բայց նրանց ճշգրիտ տարիքը դժվար է որոշել, քանի որ նրանք տարեկան օղակներ չունեն։
- ․․․ ճապոնացի խոշոր տղամարդիկ փոքրիկ երեխաներին ստիպում են լացել։
- ․․․ մասնագետները տնտեսության անկումը և նրա վերականգնումը կարողանում են որոշել տղամարդկանց անդրավարտիքներով։
- ․․․ օդանավը կարող է առևանգել նույնիսկ նրա անձնակազմը։
- ․․․ կահույքի և տան համար ապրանքների աշխարհի խոշորագույն առևտրային ցանցում տարիներ ի վեր անվճար տրվում են գրենական պիտույքներ։