ԻԿԵԱ մատիտները փոքր մատիտներ են, որոնք տրամադրվում են անվճար[1] IKEA (ԻԿԵԱ) խանութների ցանցում ամբողջ աշխարհում։ Դրանք գտնվում են ձողերին ամրացված փոքրիկ տուփերում՝ քարտեզների, չափագրողների և գնումների ձևաթղթերի հետ միասին։ ԻԿԵԱ մատիտը հայտնի է դիզայնի լայն տեսականիով։ Տարիների ընթացքում գույնը փոխվել է՝ ստանալով կապույտ, դեղին և ի վերջո փայտի բնական գույն։ Չնայած տարբեր գույների տեսականուն՝ չափսը միշտ եղել է կայուն՝ 7×87 մմ[2]։ Մատիտները ստեղծվել են խանութում նոթագրելու համար, երբ հաճախորդները նշում են ապրանքի պիտակներից ընտրված իրերը իրենց նոթատետրում և այցելում են ինքնասպասարկման կահույքի պահեստը՝ գնելու իրենց ցուցասրահի արտադրանքը հարթ փաթեթավորված տուփի մեջ՝ օգտագործելով իրենց նշումները, որպեսզի գտնեն իրենց սեփական ապրանքները։

Հին ԻԿԵԱ մատիտների տեսականի։
Ժամանակակից ԻԿԵԱ մատիտներ։

Ասում են, որ ԻԿԵԱ մատիտը ներկայացվել է որպես Argos գրչի մրցակից, որը նույնպես անվճար տրվել է Միացյալ Թագավորության Argos խանութներում[3]։ Այս ընթացքում մրցակիցը տրամադրեց միայն վեց գրիչ յուրաքանչյուր կատալոգի տակդիրի համար, մինչդեռ ԻԿԵԱ-ն դրանք առաջարկեց մեծ դիսպենսերներով[3]։ ԻԿԵԱ-ն տարեկան 5,2 միլիոն մատիտ է պատվիրում միայն իր կանադական խանութների համար, և ընկերությունը չի հավանություն տալիս հաճախորդներին, որոնք դրանք օգտագործում են այլ նպատակներով, ինչպիսիք են արհեստագործական նախագծերը կամ արվեստի գործերը։ Հոլանդացի նկարչուհի Ջուդիթ Դելլեմանը դրանցից հարյուրավոր աթոռ է կառուցել։ Երբ ԻԿԵԱ խանութն առաջին անգամ բացվեց Հարավային Կորեայում և մուտք գործեց այդ շուկա, երկու տարվա ընթացքում սպառվեց անվճար մատիտների ողջ տեսականին[4]։

Լինելով մեկանգամյա օգտագործման պիտույք՝ մատիտներն օգտագործվում են նաև վիրաբույժների կողմից՝ գանգուղեղային և դիմածնոտային վիրաբուժության ժամանակ օստեոտոմիայի կտրվածքները նշելու համար[5][6]։ Մատիտների մեկ այլ կիրառությունն դա էլեկտրոնային սխեմաներ գծելն է։ Բացի այդ ԻԿԵԱ մատիտներն օգտագործվել են խմելու ջրի համար քլորի ազատ սենսորների արտադրության ընթացքում[7]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Inter IKEA Systems B.V. 1999 - 2016. «Shop any way you like». Ikea.com. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 3-ին.{{cite web}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  2. «Mini potlood (IKEA maat)». benito.nl. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 6-ին.
  3. 3,0 3,1 Ward, James (2014). Adventures in Stationery: A Journey Through Your Pencil Case (անգլերեն). London: Profile Books Ltd. ISBN 9781847658715. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հուլիսի 27-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 25-ին.
  4. «Two years' worth of free pencils swiped from Korea's first ever IKEA in just two months». SoraNews24 (անգլերեն). 2015 թ․ փետրվարի 17. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունվարի 19-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 18-ին.
  5. Eley, Karen A.; Watt-Smith, Stephen R (December 2010). «The IKEA pencil: a surprising find in the NHS». BMJ. 341:c6595: c6595. doi:10.1136/bmj.c6595. PMID 21148219. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 9-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 11-ին.
  6. «A new surgical tool -- the IKEA pencil». www.sciencedaily.com. 2010 թ․ դեկտեմբերի 27. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 9-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 25-ին.
  7. Hoque, E.; Hsu, L. H. H.; Aryasomayajula, A.; Selvaganapathy, P. R.; Kruse, P. (August 2017). «Pencil-Drawn Chemiresistive Sensor for Free Chlorine in Water». IEEE Sensors Letters. 1 (4): 4500504. doi:10.1109/LSENS.2017.2722958. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունվարի 19-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 25-ին.