Կաղապար:Այսօր/Օգոստոսի 28
Հիմնական հոդված՝ Օգոստոսի 28
- 430 թ. – մահացել է Օգոստինոս Երանելին, փիլիսոփա և աստվածաբան, լատինական հայրաբանության կարկառուն ներկայացուցիչ, կաթոլիկ եկեղեցու հայր (ծն. 354 թ.)։
- 1565 թ. – հիմնադրվեց ԱՄՆ-ի ամենահին քաղաքը՝ Սենտ Օգուստինը, Ֆլորիդա նահանգի Սենտ Ջոնս շրջանի շրջկենտրոնը։
- 1733 թ. – Նեապոլում կայացավ Ջովաննի Բատիստա Պերգոլեզիի «Սպասուհին՝ տիրուհի» օպերայի առաջնախաղը։
- 1790 թ. – Ռուս-թուրքական պատերազմների ժամանակ Սև ծովում տեղի ունեցավ ծովային մարտում ռուսական նավատորմը հաղթանակ տարավ Օսմանյան կայսրության նկատմամբ։
- 1883 թ. – ժայթքեց Ինդոնեզիական Կրակատաու հրաբուխը, ինչի հետևանքով հրաբխի կղզին ծածկվեց մոտ 30 կմ հաստությամբ լավայով։
- 1937 թ. – ստեղծվեց Տոյոտա ընկերությունը։
- 1982 թ. – ծնվել է Կարո Փարիզյանը, ընդհանուր մենամարտերի ամերիկահայ մարզիկ։
- 2004 թ. – Սինգապուրում սկսվեց ֆիլատելիայի պատմության մեջ Նամականիշերի համաշխարհային առաջին առաջնությունը։