Կաղապար:Այսօր/Մարտի 4
Հիմնական հոդված՝ Մարտի 4
![Ալենուշ Տերյան](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/7/7f/%D4%B1%D5%AC%D5%A5%D5%B6%D5%B8%D6%82%D5%B7_%D5%8F%D5%A7%D6%80%D5%A5%D5%A1%D5%B6.jpg/150px-%D4%B1%D5%AC%D5%A5%D5%B6%D5%B8%D6%82%D5%B7_%D5%8F%D5%A7%D6%80%D5%A5%D5%A1%D5%B6.jpg)
- 1193 թ. - մահացել է Սալահ ադ Դինը, քուրդ նշանավոր սուլթան (ծնվ. 1137 թ.)։
- 1791 թ. - Վերմոնտը դարձավ ԱՄՆ-ի 14-րդ նահանգը։
- 1878 թ. - ծնվել է Ալեքսանդր Թամանյանը, հայ նշանավոր ճարտարապետ, ակադեմիկոս (մահ. 1936 թ.)։
- 1941 թ. - ծնվել է Բաբկեն Հարությունյանը, հայ պատմաաշխարհագրագետ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր (մահ. 2013 թ.)։
- 1975 թ. - Եղիսաբեթ II թագուհին Չարլի Չապլինին շնորհեց ասպետի կոչում։
- 2004 թ. - Լոնդոնում ՖԻՖԱ-ն իր 100-ամյակին նվիրված հրապարակեց ֆուտբոլի արքա Պելեի կողմից կազմված 125 մեծագույն ֆուտբոլիստների ցանկը՝ ՖԻՖԱ 100-ը։
- 2008 թ. - հայազգի բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը առաջին անգամ պաշտպանեց աշխարհի չեմպիոնի իր տիտղոսը հաղթելով Շենան Թեյլորին։
- 2008 թ. - Մարտակերտում հայ և ադրբեջանական զինված ուժերի միջև տեղի ունեցան ռազմական ընդհարումներ։
- 2011 թ. - մահացել է Ալենուշ Տերյանը, հայազգի գիտնական, Իրանի առաջին կին-պրոֆեսորը և առաջին արևային աստղադիտարանի և հեռադիտակի հիմնադիրը Իրանի աստղագիտության պատմության մեջ (ծնվ. 1920 թ.)։