Կաձյու ձի
Կաձյու ձի (ճապ.՝ 勧修寺), Սինգոն-Յամասինա դպրոցի գլխավոր բուդդայական տաճար։ Տեղակայված է Ճապոնիայի Կիոտո քաղաքի Յամասինա շրջանի Կանշյուձի թաղամասում[1]։ Բուդդայական անվանումը Կիկոձան է (ճապ.՝ 亀甲山, «կրիայի վահանի լեռ»)։
Կաձյու ձի | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | բուդդայական տաճար |
Երկիր | Ճապոնիա |
Տեղագրություն | Yamashina-ku? |
Հասցե | 京都府京都市山科区勧修寺仁王堂町27-6 |
Դավանանք | Q10437780? |
Հիմնական ամսաթվերը | 900 |
Նվիրված | Thousand-Armed Thousand-Eyed Avalokiteśvara? |
Հիմնադիր | Daigo?, Fujiwara no Sadakata? և Shōshun? |
Հիմնադրված | 900 |
Kajuji Վիքիպահեստում |
ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգություն , օբյեկտ № 660 ռուս.. • անգլ.. • ֆր. |
Տաճարը հիմնադրվել է 900 թվականին Դայգո կայսեր կողմից[2]։ Առաջին ուսուցիչը եղել է կուսակրոն Շյոսյունը (ճապ.՝ 承俊): Պաշտամունքի օբյեկտը հանդիսանում է Կաննոն բոդհիսատվան։
905 թվականից տաճարը ենթարկվել է պետությանը։ Գոյության ամբողջ ընթացքում տաճարը վայելել է Ճապոնիայի կայսերական ընտանիքի և Ֆուձիվարի ազնվական տոհմի հովանավորությունը։ Այդ ընթացքում տաճարում կուտակվել են բազմաթիվ հարստություններ։ 1470 թվականին, Օնին տարիների պատերազմի ընթացքում Կաձյու ձին այրվել է, բայց վերակառուցվել է 17-րդ դարում[2]։ Ներկայումս տաճարի պահոցներում կան բազմաթիվ արժեքավոր ձեռագրեր և գրքեր։
Տաճարային շինությունների և գանձերի մի մասը գրանցված են որպես Ճոպանիայի կարևոր մշակութային ձեռքբերումներ։ Կաձյու ձին հայտնի է իր այգիներով, լոտոսներով ու շուշաններով լճակով[2]։
Տաճարի ժամանակակից հասցեն՝ 京都市山科区勧修寺(かんしゅうじ)仁王堂町27-6 (27-6 Նիոդո չյո, Կաձյու ձի, Յամաշինա կյու, Կիոտո կեն)[1]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 «Kaju-ji Temple» (անգլերեն). Kyoto Prefectural Government Tourism Division. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 3-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 5-ին.
- ↑ 2,0 2,1 2,2 «Kaju-ji» (անգլերեն). Japanese Garden Research Network. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 3-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 5-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- «Фотографии храма» (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 10-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 5-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կաձյու ձի» հոդվածին։ |