Կահավան, գյուղական համայնք Արցախի Մարտունու շրջանում։ Տեղաբաշխված է հանրապետության հարավարևելյան հատվածում։ Մարտունի շրջկենտրոնից գտնվում է 36 կմ հեռավորության վրա, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից՝ 28 կմ հեռավորության վրա։ Համայնքը լեռնային է, ունի 705,07 հեկտար տարածք, որից 357,18 հեկտար գյուղատնտեսական նշանակություն, 305,82 հեկտար անտառային հողեր։

Գյուղական համայնք
Կահավան
ԵրկիրԱրցախ Արցախ
ՇրջանՄարտունու շրջան
Մակերես705,07 հա կմ²
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն75 մարդ (2015)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Ժամային գոտիUTC+4

Բնակչություն խմբագրել

Կահավան համայնքի բնակչության թվաքանակը կազմում է 75 մարդ, կա 30 տնտեսություն։ Բնակչությունը հիմնականում զբաղվում է գյուղատնտեսությամբ՝ անասնապահությամբ և հողագործությամբ։

Պատմամշակութային հուշարձաններ խմբագրել

Կան պատմամշակութային հուշարձաններ՝ Սուրբ Աստվածածին եկեղեցի (1871 թ.), գերեզմանոց (17-18-րդ դարեր), խաչքար (16-րդ դար), հաշվառված է 21 հուշարձան։

Արտաքին հղումներ խմբագրել

  • Հակոբ Ղահրամանյան, ՏԵՂԵԿԱՏՈւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի, Երևան, Ճարտարագետ, 2015 թ.