Կալիննիկովի փողոց (Յալթա)

փողոց Յալթայում

Կալիննիկովի փողոց (ռուս.՝ Улица Калинникова), փողոց Ղրիմի Յալթա քաղաքում։ Անվանվել է ռուս կոմպոզիտոր, Պյոտր Չայկովսկու և «Հզոր խմբակի» կոմպոզիտորների ավանդույթների շարունակող Վասիլի Սերգեևիչ Կալիննիկովի (1866-1901) պատվին։ Սկիզբ է առնում Մոսկովյան փողոցից և ավարտվում Ձերժինսկու փողոցի հետ հատումով։ Երկարությունը 400 մետր է։

Կալիննիկովի փողոց
ԵրկիրՌուսաստան / Ուկրաինա[1], Ղրիմ
Գտնվում էՅալթա
Երկարություն400 մետր
Անվանվել էՎասիլի Կալիննիկով
Փոստային ինդեքս298612

Նկարագրություն խմբագրել

Յալթա քաղաքի Կալիննիկովի փողոցը սկսվում է Մոսկովյան փողոցից և ավարտվում Ձերժինսկու փողոցի հետ հատումով։ Երկարությունը 400 մետր է։ Փողոցում կա համարակալված 17 շինություն. ձախ կողմում (կենտ համարներ)` 5 շենք, աջ կողմում (զույգ համարներ)` 12։ Կալիննիկովի փողոցի թիվ 14 շենքում է գործում Յալթայի թիվ 10 միջնակարգ դպրոցը[2][3]։

Կալիննիկովի փողոցի փոստային դասիչն է՝ 298612։

Փողոցն անվանվել է ռուս կոմպոզիտոր, Պյոտր Չայկովսկու և «Հզոր խմբակի» կոմպոզիտորների ավանդույթների շարունակող Վասիլի Սերգեևիչ Կալիննիկովի (1866-1901) պատվին։ Նա գրել է երկու սիմֆոնիա, «Մայրին և արմավենին» սիմֆոնիկ պոեմը, երաժշտություն Ալեքսեյ Կոնստանտինովիչ Տոլստոյի «Բորիս արքա» ողբերգության համար, դաշնամուրային պիեսներ, ռոմանսներ[4]։ 1893 թվականի աշնանը կոմպոզիտորի օրգանիզմում հայտնաբերվել են տուբերկուլոզի նշաններ, և նա մեկնել է Ղրիմ, որտեղ անցկացրել է կյանքի մնացած տարիները` շարունակելով ստեղծագործել[5]։ Մահացել է Յալթայում և թաղվել Պոլիկուրովյան գերեզմանատանը[6]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Տվյալ աշխարհագրական օբյեկտը տեղայակված է Ղրիմի թերակղզում, որի մեծ մասը տարածքային վեճի առարկա է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև։ Համաձայն Ռուսաստանի վարչատարածքային բաժանման՝ թերակղզում տեղակայված են ՌԴ Ղրիմի Հանրապետության սուբյեկտները և դաշնային նշանակություն ունեցող Սևաստոպոլ քաղաքը։ Համաձայն Ուկրաինայի վարչատարածքային բաժանման՝ Ղրիմում գտնվում են Ուկրաինայի կազմի մեջ մտնող Ղրիմի Ինքնավար Հանրապետությունը և հատուկ կարգավիճակ ունեցող Սևաստոպոլ քաղաքը։
  2. «Ялтинская школа № 10».
  3. «История Ялтинской средней школы № 10». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 25-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 25-ին.
  4. «Հայկական Սովետական Հանրագիտարան, հ. 5, էջեր 175».
  5. Калинников Василий Сергеевич // Музыкальный энциклопедический словарь. — М.: Советская энциклопедия, 1990. — С. 227.
  6. «Василий Сергеевич Калинников. Возвращение». Վերցված է 2019 Ապրիլ 25-ին.

Աղբյուրներ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել