Կալամբակի (հուն․՝ Καλαμπάκι[2] ή Καλαμπάκιον), փոքր քաղաք Հունաստանում։ Արևելյան Մակեդոնիա և Թրակիա պերիֆերիայի Դրամա ծայրամասային միավորի Դոքսատոն համայնքի վարչական կենտրոնը։ Գտնվում է ծովի մակարդակից 60 մետր բարձրության վրա, Դրամայից 11 կմ հարավ և Աթենքից՝ 343 կմ հյուսիս։

Բնակավայր
Կալամբակի
հուն․՝ Καλαμπάκι
ԵրկիրՀունաստան Հունաստան
Մակերես24,49 կմ²
ԲԾՄ60 մետր
Բնակչություն2652 մարդ (2021)
Հեռախոսային կոդ2521
Փոստային դասիչ660 31[1]
Կալամբակի (Հունաստան)##
Կալամբակի (Հունաստան)

Կալամբակին գտնվում է Պանգեոն լեռից և Իկոսիֆինիսի վանքից հյուսիս։

Միությունը ստեղծվել է 1919 թվականին (ՖԵԿ 251Α)[2]։ Ըստ 2011 թվականի վիճակագրության՝ բնակչություն 3110 մարդ է։ Մակերեսը՝ 24,49 կմ²։ Բնակչությունը գերազանցապես զբաղվում է գյուղատնտեսությամբ։

Փոքրասիական աղետից և Հույն-թուրքական բնակչության փոխանակությունից հետո Կալամբակիում հաստատվել են Պոնտոսից, Արևելյան Թրակիայից գաղթականները (գերազանցապես Կրիոներո գյուղից, այժմ՝ Սոուջակ), Կապադովկիայից՝ կարամանիլիդները։

Հունվարի 18–ին՝ Աթանաս Ալեքսանդրացիու հիշատակության օրը նշվում է «կուրբանի» տոնը, որը ուղեկցվում է զոհաբերություններով[3][4][5]։

Մասլենիցայի երկուշաբթի օրը (Մաքուր երկուշաբթիից մեկ շաբաթ առաջ) անցկացվում է թրակիական «Կալոյերոս» («Καλόγερος») տոնը[6][7]։

Բնակչություն խմբագրել

Տարի Բնակչություն, մարդ
1991 3192[8]
2001 3459[8]
2011 3110

Ծանոթագրություններ խմբագրել

  1. https://postalcodes.elta.gr/
  2. 2,0 2,1 «Διοικητικές μεταβολές δήμων και κοινοτήτων. Κ. Καλαμπακίου (Δράμας)» (հունարեն). ΕΕΤΑΑ. Վերցված է 2019 թ․ հունվարի 10-ին.
  3. Барабанов Н. Д. Благочестивые заклания. Традиция публичных жертвоприношений в византийском приходском христианстве // Византийский временник. — 2004. — № 63(88). — С. 89—113.
  4. «Αγίου Αθανασίου (Πανήγυρις Στο Καλαμπάκι Δράμας) Μέρος 2°» (հունարեն). Ράδιο Καλαμπάκι. 2014 թ․ հունվարի 17. Վերցված է 2019 թ․ հունվարի 10-ին.
  5. «Aπό την πανήγυρι του Αγίου Αθανασίου σήμερα 18-1-2014 στο Καλαμπάκι» (հունարեն). Καλαμπάκι. 2014 թ․ հունվարի 18. Վերցված է 2019 թ․ հունվարի 10-ին.
  6. «"Καλόγερος" Καλαμπακίου» (հունարեն). JTI Tour Guide System. Վերցված է 2019 թ․ հունվարի 10-ին.
  7. «"Καλόγερος" Καλαμπακίου» (հունարեն). Ανατολική Μακεδονία - Θράκη. Վերցված է 2019 թ․ հունվարի 10-ին.
  8. 8,0 8,1 «Μόνιμος και Πραγματικός Πληθυσμός της Ελλάδος. Σύνολο Ελλάδος, νομοί, δήμοι/κοινότητες, δημοτικα/κοινοτικά διαμερίσμα και οικισμοί. Απογραφές πληθυσμού 2001 και 1991» (հունարեն). Հունաստանի վիճակագրական ծառայություն. Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 22-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կալամբակի» հոդվածին։