Կալախոտ կասպիական
Կալախոտ կասպիական | |
Կալախոտ կասպիական | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Մեխակածաղկավորներ (Caryophyllales) |
Ընտանիք | Հավակատարազգիներ (Amaranthaceae) |
Ենթաընտանիք | Բաբախայիններ (Salicornioideae) |
Տրիբա | Salicornieae |
Ցեղ | Կալախոտ (Kalidium) |
Տեսակ | Կալախոտ կասպիական (K. caspicum) |
Միջազգային անվանում | |
Kalidium caspicum |
Կալախոտ կասպիական (լատին․՝ Kalidium caspicum), թելուկազգիների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս։ Գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։
Նկարագրություն
խմբագրել15-17 սմ բարձրությամբ մոխրականաչ, հերթադիր, հատվածավոր ընձյուղներով կոճղարմատավոր կիսաթուփ բույս է։ Տերևները սուր են, մսալի թմբիկների ձևով, հերթադիր, ներքև սահող, ցողունագիրկ։ Հասկիկների երկարությունը 5-10 մմ է և հիմնականում լինում են նստադիր, գագաթնային։ Ծաղկապատը ունի 4 բարձր սերտաճած մաս և 2 առէջ[1]։
Տարածվածություն
խմբագրելՀանդիպում է Երևանի ֆլորիստիկական շրջանում (Արազափ, Մարգարա, Երասխահուն, Էջմիածին, Երասխ)։ Տարածված է նաև Արևելյան Նախակովկասում, Արևելյան Կովկասում, Արևելյան Անդրկովկասում, Նախիջևանում, Արևելյան Անատոլիայում, Իրանում, Աֆղանստանում, Թուրքմենստանում, Մոնղոլիայում[1]։
Էկոլոգիա
խմբագրելԱճում է ստորին լեռնային գոտում՝ ծովի մակարդակից 800-900 մ բարձրությունների վրա, փորփոշ աղուտներում։ Ծաղկում է հուլիս-օգոստոս ամիսներին, պտղաբերում՝ սեպտեմբեր-հոկտեմբերին[1]։
Պահպանություն
խմբագրելՎտանգված տեսակ է։ Հայտնի է միայն Երևանի ֆլորիստիկական շրջանում։ Տարածման շրջանի մակերեսը՝ 500 կմ²-ից պակաս է։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր։ Ընդգրկված չէ նաև CITES–ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում[1]։
Պոպուլյացիայի մի փոքր մասը աճում է Արմավիրի մարզի Երասխահուն գյուղի շրջակայքում, գյուղատնտեսության նախարարության հողագիտության ինստիտուտի ստացիոնարի տարածքում և «Որդան կարմիր» արգելավայրի տարածքում[1]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կալախոտ կասպիական» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կալախոտ կասպիական» հոդվածին։ |