Կաինդի (ղազ.՝ Қайыңды көлі, որը նշանակում է «կեչի ծառի լիճ» կամ սողանք), լիճ Ղազախստանի Ալմաթի մարզում, զբոսաշրջության հանրաճանաչ վայր Կունգի Ալատույի կիրճերից մեկում։ Չնայած ջրի ցածր ջերմաստիճանին, լիճը հաջողությամբ օգտագործվում է դայվինգի սիրահարների կողմից։ Լճի գլխավոր տեսարժանությունը հենց ջրից բարձրացող եղևնիներն են։ Լիճը հայտնի է նաև ձմռանը սառույցի տակ սուզմամբ և իշխանի ձկնորսությամբ[1][2]։

Կաինդի
kk/Қайыңды

Կաինդի լիճ
42°59′04″ հս․. լ. 78°27′57″ ավ. ե.շրջան__ HGЯO
Կոորդինատներ
Հայելու բացարձակ բարձրությունը 1667 մ
Երկարություն 0,4 կմ

Անվանում խմբագրել

Ղազախերենից թարգմանած «каинды» նշանակում է «կեչիներով առատ»։ Լիճը Կաինդի են անվանել կեչիների մեծ պուրակի պատճառով, որը տեղակայված է նրանից հինգ կիլոմետր հեռավորության վրա։ Տարածքը հաճախ անվանում են նաև «խորտակված անտառ»[3]։

Պատմություն խմբագրել

Լիճն առաջացել է 1911 թվականի հունվարին Քեմինի երկրաշարժ հետևանքով։ 1980-ականների վերջին լճի մակերեսը փոքրացել է սելավներից հետո։ 2007 թվականի փետրվարին ընդունվել է ազգային պարկ ստեղծելու վերաբերյալ հրամանագիր, որի տարածքին էր պատկանում նաև Կաինդի լիճը։

Նկարագրություն խմբագրել

Կաինդի գետի մեջ՝ լճի ներքևում, կա իշխան տեսակի ձուկ։ Ամռանը օդի միջին ջերմաստիճանը հասնում է +23 աստիճանի, իսկ ջրինը՝ +6 աստիճանի։

Լիճը գտնվում է փշատերև անտառի մեջ՝ ծովի մակարդակից 1667 մետր բարձրության վրա, Ալմաթի քաղաքից 129 կիլոմետր հարավ-արևելք, Կունգի Ալատույի կիրճերից մեկում[4][5]։ Լճի երկարությունը շուրջ 400 մետր է, իսկ խորությունը՝ 30։ Այն շրջապատված է կտրուկ ժայռերով, որից վեր ժայռոտ փակուղի է։

Լիճը հետաքրքիր է նրանով, որ հովտի ջրհեղեղից հետո նրա մեջ աճող անտառը չի ոչնչացվել, այլ ստեղծել է եզակի բնապատկեր։ Ծառերի վերին մասերը, որոնք ջրից դուրս են, կորցրել են ճյուղերն ու կեղևը, իսկ փայտը դարձել է սպիտակ։ Լճի մակերևույթի գույնը պարբերաբար փոխվում է և հաճախ այն յուրահատուկ կապույտ երանգ է ստանում։ Այդ տարօրինակ կապույտ գույնն առաջանում է հարյուրավոր տարիներ առաջ լճում եղած կրաքարից և այլ հանքային նյութերից։ Բայց լճին մոտենալիս այն դառնում է բյուրեղի նման պարզ, իսկ երբեմն կարելի է նույնիսկ իշխան տեսնել լճում։

Անվտանգություն խմբագրել

Լիճն ընդգրկված է Ղազախստանի հատուկ պահպանվող բնական տարածքների ցանկում բնապահպանական և գիտական կարգավիճակով, ինչպես նաև «Կոլսայ - կոլդերի» ազգային պարկի կազմում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Lake Kaindy».
  2. «Lake Kaindy - Unique Places in Kazkhstan». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 2-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 26-ին.
  3. «The Sunken Forest of Lake Kaindy».
  4. «The Incredible Underwater Kazakh Forest».
  5. «Armchair Traveler: The mysterious sunken forest in Lake Kaindy».

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կաինդի (լիճ)» հոդվածին։