Կաթով սուրճ (ֆր.՝ café au lait), ֆրանսիական տաք սուրճ, պատրաստվում է սուրճի և տաք կաթի խառնուրդից։

Կաթով սուրճ
café au lait
«Café au lait»-ով բաժակ՝ Էսպրեսոյի հիման վրա, Օսլո, Նորվեգիա
Ծագման երկիրՖրանսիա Ֆրանսիա
Այլ անվանումներcafé con leche, kawa biała, Milchkaffee, koffie verkeerd
Տարածված երկրներԵվրոպա, Հյուսիսային Ամերիկա
Բաղադրամասերսև սուրճ
տաք կաթ
 Coffee with milk Վիքիպահեստում

Անվանում և պատրաստում

խմբագրել

Այս սուրճի անվանումն ու պատրաստման եղանակները տարբեր երկրներում տարբեր են։

Եվրոպա

խմբագրել
 
Ամաններ, որոնք օգտագործվում են Ֆրանսիայում կաթով սուրճ մատուցելու համար

Եվրոպական երկրներում կաթով սուրճը հայտնի է տարբեր անուններով, Իսպանիայում՝ «café con leche», Լեհաստանում՝ «kawa biała», Գերմանիայում՝ «Milchkaffee», Նիդերլանդներում՝ «koffie verkeerd»: Հյուսիսային Գերմանիայում առավել տարածված է սուրճի ֆրանսերեն անվանումը՝ «café au lait»:

Իր հայրենիքում խմիչքը պատրաստվում է սև սուրճից և նախապես ջեռուցված կաթից։ 1940-ական թվականներին էսպրեսո մեքենաների ի հայտ գալուց հետո, կաթով սուրճ պատրաստելու համար հաճախ օգտագործվում է էսպրեսո։

Կաթով սուրճը մատուցվում է «ֆրանսիական ձևով» (ի տարբերություն իտալական լատտե սուրճի)՝ սպիտակ կերամիկական բաժակի կամ ամանի մեջ (լատտե սուրճը մատուցում են սովորաբար երկար բաժակով)։ Նույն կաթով սուրճով կարելի է պատրաստել ինչպես էսպրեսոյով, այնպես էլ սև սուրճով, իսկ լատտեն պատրաստվում է միայն էսպրեսոյից։

Ամերիկա

խմբագրել

Ամերիկայի Միացյալ Նահանգներում կաթով սուրճը պատրաստվում է սև սուրճի հիման վրա։ Պատրաստվում է կաթիլային եղանակով կամ ֆրենչ-պրեսսի և տաքացրած կաթի միջոցով, ինչը տարբերվում է էսպրեսոյի հիման վրա պատրաստված լատտե սուրճից։ Կաթով սուրճը շատ դեպքերում մատուցվում է բաժակի մեջ (բացառությամբ ֆրանսիական ոճով աշխատող որոշ հաստատությունների, որոնք կաթով սուրճը մատուցում են ամանով)։

Հյուսիսային Ամերիկայում կաթով սուրճը հայտնի է ֆրանսիական անունով` «café au lait»: Միևնույն ժամանակ, որոշ սրճարաններ (այնպիսին, ինչպիսին է Starbucks-ը) այն մատուցում են «միստո» անունով (անգլ.՝ misto) և թափանցիկ ապակե բաժակներով[1]։

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Starbucks.com (անգլ.)