Միլքշեյք, կաթնային շեյք (անգլ.՝ Milkshake), կաթից և պաղպաղակից պատրաստված աղանդերային ըմպելիք։ Կոկտեյլին տարբեր համեր տալու համար ավելացնում են օշարակներ, մուրաբա, միրգ, հարած սերուցք, կրեմներ, քերած շոկոլադ և սննդային այլ հավելումներ[1]։

Միլքշեյք
Ենթատեսակըմպելիք, ոչ ալկոհոլային խմիչք և Q1934437?
Բաղադրամասերկաթ
Ծագման երկիր ԱՄՆ
 Milkshakes Վիքիպահեստում
Կաթնային կոկտեյլ` զարդարված հարած սերուցքով և բալի կոկտեյլով։ Ձախ կողմում գտնվում է հարիչի բաժակները, որոնք նախատեսված են կաթնային կոկտեյլի համար։

1980-1990-ական թվականներին կաթնային կոկտեյլները վաճառվում էին սննդի փոքր կրպակներում։ Այդպիսի կոկտեյլների մեջ անհարժեշտ քանակությամբ և որակական հատկանիշներով սննդային հավելումները և օշարակները բացակայում էին[2]։ Կաթնային կոկտեյլների թվին է պատկանում յուրաքանչյուր կոկտեյլ, որը պատրաստված է ոչ միայն կաթնային բաղադրիչների հիմքով, այլև պաղպաղակով։ Ցուցակի մեջ մտնում են օրինակ՝ կեֆիրը, կաթը, սերուցքը և այլն։ Դասական կաթնային կոկտեյլի բաղադրության մեջ պարունակվում են կաթ և պաղպաղակ։

Պատրաստման եղանակ խմբագրել

 
Միլքշեյքի բաղադրիչները

Կաթնային կոկտեյլը կարելի է պատրաստել տարբեր եղանակներով. հիմնական գործիքը, որով հարվում է կաթնային բաղադրիչը, համարվում է մեխանիկական գործիք։ Դրա համար նախատեսված է այնպիսի կենցաղային տեխնիկա, ինչպիսին հարիչն ու բլենդերն է։ Կաթնային կոկտեյլը կարելի է հարել նաև ձեռքով, ձեռքի հարիչով, խոհանոցային պարագաներով կամ կոկտեյլահարիչի օգնությամբ։

Հանրային սննդի վայրերում (սրճարան, բար) օգտագործվում են հատուկ ստացիոնար հարիչներ կաթնային կոկտեյլի համար։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միլքշեյք» հոդվածին։