Թրակյան դամբարան, հնագույն Նեկրոպոլի մաս, Բուլղարիայի Կազանլիկ քաղաքի մոտ։ Համաշխարհային ժառանգության օբյեկտ 1979 թվականից[1]։

Կազանլակի դամբարան
Thracian Tomb of Kazanlak*
ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգություն

Թրակյան դամբարան
Երկիր  Բուլղարիա
Տիպ
Չափանիշներ
Ցանկ ՅՈՒՆԵՍԿՕ֊ի ցանկ
Աշխարհամաս** Եվրոպա և Հյուսիսային Ամերիկա
Ընդգրկման պատմություն
Ընդգրկում 1979  (3-րդ նստաշրջան)
Համար 44
* Անվանումը պաշտոնական անգլերեն ցանկում
** Երկրամասը ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի դասակարգման
Համաշխարհային ժառանգություն

Դամբարանը ստեղծվել է թրակիացի առաջնորդ Ռոյգոսի համար մ.թ.ա. 4–րդ դարի ավարտից մինչև մ.թ.ա. 3-րդ դարի սկիզբը։ Պատերը մարմարապատ են և ձևավորված են ֆրեսկոներով։ Նկարները նվիրված են թրակիացինեի կյանքին և իրենց ռազմական հաղթանակներին, որոնք ստեղծվել են թրակիացի նկարիչ Կոձամակիսոմի կողմից, ով իր աշխատանքներում օգտագործել է ընդամենը 4 գույն՝ սև, կարմիր, դեղին և սպիտակ։ Ֆրեսկոների սյուժետները կապված են այն ղեկավարի կառավարման տարիների հետ ում նվիրված էր այս դամբարանը։

Դահլիճի կենտրոնում մուտքի դիմաց գտնվում է կնոջ և տղամարդու պատկեր, ովքեր նստած են ուտելիքներով լի սեղանի շուրջ, իրենց շուրջը կանգնած են նվերներով ծառաները։ Վերնամասում մայր աստվածուհի Դեմետրին է, որը ղեկավարում է ստորգետնյա արքայությունը։ Բավական իրատեսական է ներկայացված թաղման արարողությունները։

Թրակյան առաջնորդի դամբարանը հայտնաբերվել է 1944 թվականին՝ զինվորի կողմից, Կազանլիկ քաղաքի հյուսիսարևելյան հատվածի պաշտպանության ժամանակ։

Որմնանկարների պահպանման նպատակով զբոսաշրջիկների մուտքը դամբարան սահմանափակվել է։

1979 թվականին Կազանլիկի դամբարանն ընդգրկվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում[2]։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Казанлыкская гробница». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 6-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 10-ին.
  2. Thracian Tomb of Kazanlak(անգլ.)