Կադիսի համալսարան (իսպ.՝ Universidad de Cádiz, հաճախ անվանում են նաև UCA), հանրային համալսարան Իսպանիայի Անդալուզիա համայնքի Կադիս պրովինցիայում։ Առավել հայտնի է բժշկական և ծովային գիտությունների ծրագրերով։ Հիմնադրվել է 1979 թվականին[7][8]։ Համալսարանի գլխավոր շենքը գտնվում է Կադիսում, այնտեղ է նաև ռեկտորատը։ 2007/2008 ակադեմիական տարում համալսարանն ունեցել է 17,280 ուսանող[9], 1698 դասախոսներ, 680 ադմինիստրատիվ աշխատողներ։

Կադիսի համալսարան
Изображение логотипа
Տեսակհասարակական համալսարան և ազատ հասանելիության հրատարակություն
Հիմնադրված է1979
ՌեկտորCasimiro Mantell?[1]
ԱնդամակցությունԵվրոպայի համալսարանների միություն[2], Conference of Rectors of Spanish Universities?[3], Spanish Association of University Presses?[4] և Կոալիցիա հանուն հետազոտությունների գնահատման առաջխաղացման[5]
Երկիր Իսպանիա[6]
ՏեղագրությունԿադիս
Կայքuca.es(իսպ.) և uca.es/?lang=en(անգլ.)
Կադիսի համալսարան (Իսպանիա)##
Կադիսի համալսարան (Իսպանիա)
Կադիսի համալսարան, Իսպանիա
 Universidad de Cádiz Վիքիպահեստում

Պատմություն խմբագրել

Համալսարանի ստեղծման արմատները գալիս են դեռևս 15-րդ դարից` կապված «Colegio de Pilotos de los Mares de Levante y Poniente»-ի հետ։

Համալսարանի բժշկական ֆակուլտետը ստեղծվել է 1748 թվականին որպես Վիրաբուժության ռազմածովային թագավորական քոլեջ, որը Եվրոպայում առաջին քոլեջն էր, որտեղ բժշկությունն ու վիրաբուժությունը միավորված էին մեկ դպրոցի կազմում։

Կադիսի ժամանակակից համալսարանը հիմնադրվել է 1979 թվականի հոկտեմբերի 30-ին։ Առաջին դասընթացը եղել է «Cajal, análisis literario de un carácter»-ը Սանտյագո Ռամոն ի Կախալի մասին[10]։ Առաջին ռեկտորի ընտրությունը կայացել է 1984 թվականին։

Համալսարանական կանոնադրությունն ու կանոնները հաստատվել են 1986 թվականի փետրվարին։ 1992 թվականին Պուերտո Ռեալ կամպուսում բացվել է «Անդալուսիական ռազմածովային ուսումնասիրությունների կենտրոնը» (Centro Andaluz Superior de Estudios Marinos):

2003 թվականից ուսումնական նպատակներով համալսարանը խթանում է նոր տեխնոլոգիաներ` WebCT, վիրտուալ կամպուս, այնուհետև` Moodle (ազատ ծրագրային ապահովում)։

Կամպուսներ խմբագրել

Ի լրումն Կադիսի գլխավոր կամպուսի` համալսարանն ունի ևս երեք կամպուսներ

  • Ալխեսիրաս կամպուս
  • Խերես դե լա Ֆրոնտերա Campus
  • Պուերտո Ռեալ կամպուս` Բահիա դե Կադիս ազգային զբոսայգու հարևանությամբ։ «Անդալուսիական ռազմածովային ուսումնասիրությունների կենտրոնը» գլխավոր շենքն է։ CASEM-ը վերաբերում է ծովային միջավայրի, ծովային ռեսուրսների, ծովային ճարտարագիտության, նավագնացության, ծովային ռադիոէլեկտրոնիկայի ուսումնասիրություններին։

Դպրոցներ խմբագրել

Համալսարանի կազմում գործող դպրոցներից են`

  • Ժամանակակից լեզուների համալսարանական դպրոց
  • Կադիսի առողջապահության համալսարանական դպրոց (Salus Infirmorum)
  • Պուերտո Ռեալի ճարտարագիտական համալսարանական դպրոց
  • Խերես դե լա Ֆրոնտերայի աշխատանքային հարցերի համալսարանական դպրոց
  • Ալխեսիրասի իրավագիտական և տնտեսագիտական ուսումնասիրությունների համալսարանական դպրոց (Tomás y Valiente)
  • Ալխեսիրասի ընդլայնված ուսումնասիրությունների համալսարանական դպրոց
  • Ալխեսիրասի աշխատանքային հարաբերությունների համալսարանական դպրոց
  • Լա Լինեա դե լա Կոնսեպսիոնի մանկավարժական համալսարանական դպրոց (Virgen de Europa)

Համալսարանի ռեկտորներ խմբագրել

 
Դիեգո Սալես Մարկես, ռեկտորի պաշտոնը զբաղեցրել է 2003-2011 թվականներին

Համալսարանի պատմության ընթացքում ռեկտորի պաշտոնն զբաղեցրել են`

  • 1979, հոկտեմբեր – 1984, փետրվար, Ֆելիպե Գառիդո
  • 1984, փետրվար – 1986, հունիս, Մարիանո Պենյալվեր Սիմո
  • 1986, սեպտեմբեր – 1995, հունվար, Խոսե Լուիս Ռոմերո Պալանսո, վերընտրվել է 1990, նոյեմբերին
  • 1995, հունվար – 2003, ապրիլ, Գիլերմո Մարտինես Մասանետ, վերընտրվել է 1999 թվականի մայիսին
  • 2003, մայիս – 2011, հուլիս,Դիեգո Սալես Մարկես, վերընտրվել է 2007 թվականի մայիսին
  • 2011, հուլիս, նախագահ` Էդուարդո Գոնսալես Մասո

Ծանոթագրություններ խմբագրել

  1. https://www.uca.es/noticia/casimiro-mantell-gana-las-elecciones-al-rectorado-de-la-uca/
  2. https://eua.eu/about/member-directory.html
  3. https://web.archive.org/web/20220525155608/https://www.crue.org/universidades/
  4. https://web.archive.org/web/20240203122536/https://www.une.es/asociados
  5. https://web.archive.org/web/20231109092552/https://coara.eu/coalition/membership/
  6. Բաց մատչելիության ամսագրերի տեղեկատու — 2003.
  7. Universidad de Cádiz. «Universidad de Cádiz». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 21-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 29-ին.
  8. Universidad de Cádiz. «Universidad de Cádiz». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 21-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 29-ին.
  9. UCA, today Արխիվացված 2009-04-01 Wayback Machine - 2008 statistics
  10. Universidad de Cádiz. «Universidad de Cádiz». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 20-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 29-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կադիսի համալսարան» հոդվածին։