Ծովային իգուանա
Ծովային իգուանա
Ծովային իգուանա
Դասակարգում
Ենթատիպ Ողնաշարավորներ (Vertebrata)
Դաս Սողուններ (Reptilia)
Վերնակարգ Լեպիդոզավրեր (Lepidosauria)
Կարգ Թեփուկավորներ (Squamata)
Ենթակարգ Իգուանաներ (Iguania)
Ընտանիք Iguanidae
Ցեղ 'Amblyrhynchus'
Տեսակ Ծովային իգուանա (A. cristatus)
Միջազգային անվանում
Amblyrhynchus cristatus
Տարածվածություն և պահպանություն
Հատուկ պահպանության կարգավիճակ՝
Խոցելի տեսակ

Տաքսոնի տարածվածությունը
Տաքսոնի տարածվածությունը

Ծովային իգուանա[1], կամ գալապագոսյան ծովային իգուանա[2] (լատին․՝ Amblyrhynchus cristatus), իգուանա, որը բնակվում է բացառապես Գալապագոսյան կղզիներում։ Ժամանակակից մողեսների մեջ ունի եզակի հնարավորություն՝ անցկացնել ժամանակի մեծ մասը ծովում։

Կենսաձև խմբագրել

Ափին մողեսը տաքանում է արևից՝ քարերի վրա մնալով իր հզոր ճանկերի օգնությամբ։ Սև գունավորումը օգնում է տաք մնալ։ Ավելորդ աղը կուլ տալով սննդի հետ, դուրս է գալիս հատուկ գեղձային ծորանի օգնությամբ։

Սնունդ խմբագրել

Ծովային իգուանաները սնվում են հիմնականում տեղատվության և մակընթացության ժամանակ դուրս եկած խեցգետիններով, հանելով նրանց քարերի տակից։

Լող խմբագրել

Ծովային իգուանաները լողում են ալիքաձև շարժելով իրենց մարմինը։ Սուզվել նախընտրում են մակընթացության ժամանակ, երբ ջուրն ամբողջությամբ տաքացած է արևից։ Երիտասարդ կենդանիները պահվում են մակերեսային ջրում։ Մեծահասակ կենդանիները հեռանում են ափից։ Արուները ավելի են հեռանում ափից, քան էգերը։ Ջրի տակ իգուանաները կարողանում են պահել շնչառությունը 1 ժամ։ Լողալու ժամանակ թթվածնի համար նախատեսված արյունը գնում է միայն կենսական կարևոր օրգաններին։

Բացի սնունդ փնտրելուց, մողեսը կարող է սուզվել, որպեսզի պաշտպանվի գիշատիչներից կամ զովանա շոգից։

Բազմացում խմբագրել

Բազմացման շրջանում էգերի մոտ հայտնվում են կարմիր հետքեր։ Այս մոզեսը պիգմենտներ ստանում է սննդի միջոցով։ Մրցակիցները պայքարում են, գլուխները շարժելով։ Էգը հավաքում է ձուն ավազի մեջ գտնվող բնում կամ հրաբխային մոխրում, առնվազն ցամաքից 300 մ հեռավորության վրա, մի քանի օր հսկում է ձվերը, իսկ հետո թողնում այն։ Ինկուբացիայի շրջանը տևում է շուրջ 95 օր։

Տարածում խմբագրել

Ծովային իգուանան հանդիպում է կղզեխմբի բոլոր կզղիներում, հիմնականում ժայռոտ ափերում, աղոտ ճահիճներում և սաղարթախիտ անտառներում։ Ծովային իգուանաները ապրում են միայն Գալապագոսյան Կղզիներում՝ Հարավային Ամերիկայի ափերին։

Թշնամիներ խմբագրել

Ինտրոդուկցիա (կենսաբանական) գիշատիչները, որոնցից իգուանաները գործնականում պաշտպանություն չունեն, ներառում են այնպիսի կենդանիների, որոնցից են խոզերը, շները, կատուները և առնետները։ Շները կարող են հարձակվել մեծ իգուանաների վրա, ուտել երիտասարդ իգուանաներին և նրանց ձվերը[3]։ Դա խոչընդոտում է նրանց վերատադրմանը և գոյատևմանը[4][5]։ Շատ գիշատիչներ՝ գալապագոսյան կանյուկներ, սպիտակ բուեր, ճայեր, ձկնկուլներ և օձեր, որոնք կարող են որսալ ոչ մեծ ծովային իգուանաների[6][7][8] : Տեղի գիշատիչներից կանյուկը հավանաբար ամենակարևորն է համարվում[7], բայց ծովային իգուանաները ունեն հակագիշատչային դրսևորում, որը պակասեցնում է գիշատչի ազդեցությունը[9]։ Ենթադրվում է, որ մեծ շնաձկները կարող են վնաս հանդիսանալ ափին կերակրվող իգունաների համար։ Սակայն 20 տարի դիտարկումների ընթացքում նկատվել է, որ ոչ մի հաջողակ որս չի եղել։ Հաճախ գալապագոսյան ծովային առյուծները կարող են պատահաբար շնչակտուր անել իգուանաներին, կամ էլ նրանց հետ խաղալ այնքան, մինչև նրանք սատկեն[10]։

Ծովային իգուանաները Գալապագոսյան կղզիներում խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Книга:Пятиязычный словарь названий животных. Амфибии и рептилии|страницы=205
  2. Перечень видов млекопитающих, птиц, рептилий, амфибий, рыб и беспозвоночных, экспорт, реэкспорт и импорт которых, а также их частей или дериватов регулируется в соответствии с Конвенцией о международной торговле видами дикой фауны и флоры, находящимися под угрозой исчезновения (СИТЕС) // Справочные материалы по нормативно-правовому обеспечению деятельности зоопарков и питомников Российской Федерации (часть I). Вестник информационного центра ЕАРАЗА. — М.: Информационный центр ЕАРАЗА, 2005. — С. 253. — 274 с.
  3. «Marine Iguanas»։ Cornell University։ Վերցված է 2018-01-03 
  4. Berger, Silke; Wikelski, Martin; Romero, Michael; Kalko, Elisabeth; Roedl, Thomas Behavioral and physiological adjustments to new predators in an endemic island species, the Galapagos marine iguana(անգլ.) // Hormones and Behavior : journal. — 2007. — Т. 52. — № 5. — С. 653—663. — doi:10.1016/j.yhbeh.2007.08.004 — PMID 17904141.
  5. «Iguanas and Lizards»։ Galapagos Conservancy։ Վերցված է 2018-01-03 
  6. «Marine Iguanas, Amblyrhynchus cristatus»։ MarineBio։ Վերցված է 2018-01-03 
  7. 7,0 7,1 Jackson, M.H. (1993)։ Galapagos, a Natural History։ էջեր 121–125։ ISBN 1-895176-07-7 
  8. «From Planet Earth II, a baby iguana is chased by snakes»։ BBC։ 2016-11-15։ Վերցված է 2018-01-03 
  9. «Galapagos Marine Iguana»։ ARKive։ Արխիվացված օրիգինալից-ից 2016-11-24-ին։ Վերցված է 2018-01-03 
  10. Silke Berger, Martin Wikelski, L. Michael Romero, Elisabeth K. V. Kalko, Thomas Rödl Behavioral and physiological adjustments to new predators in an endemic island species, the Galápagos marine iguana // Hormones and Behavior. — 2007-12. — В. 5. — Т. 52. — С. 653—663. — ISSN 1095-6867. — doi:10.1016/j.yhbeh.2007.08.004

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ծովային իգուանա» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ծովային իգուանա» հոդվածին։