Ծոբի բազիլիկ եկեղեցի
Ծոբի բազիլիկ եկեղեցի (նաև՝ Ծոբոփորի բազիլիկ եկեղեցի[1]), Հայ Առաքելական եկեղեցուն պատկանող եկեղեցի Մեծ Հայքի Գուգարք աշխարհի Ծոբոփոր գավառի կենտրոն Ծոբի ամրոցի մոտակայքում, նրանից դեպի հյուսիս-արևելք։ Այժմ գտնվում է՝ Վրաստանի Քվեմո Քարթլիի մարզի Մառնեուլի շրջանի Ծոբ գյուղում՝ նրա հյուսիսային մասում[2][3]։
Ծոբի բազիլիկ եկեղեցի
| |
Տեղադրություն | Վրաստան Քվեմո Քարթլիի մարզ, Մառնեուլի շրջան, Ծոբ |
---|---|
Աշխարհ | Գուգարք |
Երկիր | Վրաստան |
Կրոնադավանանք | Հայ Առաքելական եկեղեցի |
Ճարտարապետություն | |
Ժառանգության կարգավիճակում | Հանրապետական նշանակություն ունեցող պատմամշակութային հուշարձան |
Ճարտարապ. տիպ | միանավ բազիլիկ |
Ճարտարապ. ոճ | Հայկական |
Կառուցման սկիզբ | 5-րդ դար |
Շինանյութ | բազալտ |
41°14′50″ հս․ լ. 44°43′50″ ավ. ե.HGЯO |
Պատմություն
խմբագրելՃարտարապետություն
խմբագրելԵկեղեցին միանավ բազիլիկ է, կառուցված մաքուր տաշած բազալտի խոշոր քարերից[1][3]։ Հարավային մուտքն ունի շեշտված պայտաձև լյունետ։ Ճակատների վրա կան քանդակազարդ քարե կալունակներ։ Ներսում պահպանվել է որմնամույթի խոյակներից մեկը՝ կենդանակերպ քանդակներով (վազող եղնիկներ, ետևի թաթերին նստած առյուծ)։ Աբակի բուսական զարդաքանդակը ոճով նման է Քասախի, Տեկորի տաճարների համանման քանդակներին։ Եկեղեցու բարձրաքանդակներն աչքի են ընկնում պլաստիկայով, դինամիզմով և կատարման ռեալիզմով[2]։
Հետագա ճակատագիրը
խմբագրել19-րդ դարի վերջին եկեղեցին դեռևս կանգուն էր[1]։ Այժմ ավերակ է[3]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 «Հայոց պաշտամունքային վայրեր», Ստեփան Մելիք-Բախշյան, Երևան, ԵՊՀ Հրատարակչություն, 2009, էջ 202․
- ↑ 2,0 2,1 2,2 «Նյութեր և ուսումնասիրություններ հայ արվեստի և մշակույթի պատմության», Գարեգին Հովսեփյան, պր. 3, Նյու Յորք, 1944, էջ 32-33․
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 2 [Դ-Կ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 859 — 992 էջ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 133)։ |