Տեկոր, գյուղ Արևելյան Հայաստանում, նախկին Կարսի մարզի Կաղզվանի գավառում։ Գտնվում է Նախիջևանի տեղամասում, Կաղզվան քաղաքից 33 կմ հյուսիս֊արևելք, Անի քաղաքից մոտ 20 կմ հարավ֊արևմուտք, Ախուրյանի աջակողմյան վտակ Տեկորի աջ ափին, Տեկորի բերդի մոտ, երեք կողմից լեռներով եզերված տափարակ վայրում։ Գյուղից 3 կմ հյուսիս֊արևելք գտնվում է Տեկոր խարաբա գյուղը։

Գյուղ
Տեկոր
Digor center.JPG
ԵրկիրԱրևելյան Հայաստան
ԵրկրամասԿաղզվանի գավառ
Այլ անվանումներԴիգոր, Դիգուր, Դիկոր, Տեկոռ, Տիգոր, Տիկար, Տիկոռ, Տիկոր
ԲԾՄ1450 մետր
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն523 մարդ (1913)
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը)
Կրոնական կազմՔրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը)
Ժամային գոտիUTC+3
Փոստային ինդեքսներ36670
Պաշտոնական կայքdigor.gov.tr
##Տեկոր (Աշխարհ)
Red pog.png

ՊատմությունԽմբագրել

Տեկորը ծաղկում է ապրել Բագրատունիների օրոք (հիշատակվում է իբրև գյուղաքաղաք)։ Մեծ եղեռնի ժամանակ Տեկորի հայ բնակիչներից շատերը զոհվել են թուրքական հարձակումների հետևանքով։

ԲնակչությունԽմբագրել

XVIII դարի վերջին ուներ մոտ 200 բնակիչ, XIX դարի վերջին՝ մոտ 350 բնակիչ, 1913 թվականին՝ 523 (88 ընտանիք) հայ բնակիչ։ XX դարի սկզբին ուներ 75 տուն՝ 572 հայ բնակչով։

ՏնտեսությունԽմբագրել

Զբաղվում էին երկրագործությամբ, անասնապահությամբ, արհեստներով։

Պատմամշակութային կառույցներԽմբագրել

Միջնադարյան հայ մշակույթի կարևոր հուշարձան է Տեկորի տաճարը։

ԿրթությունԽմբագրել

Գյուղում կար 1890 թվականից գործող դպրոց[1]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 5, էջ 70
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։