«Ծառա 2» — ռեժիսոր Կլիմ Շիպենկոյի ռուսական կինոկատակերգություն։ 2019 թվականին նկարահանվախված «Ծառա» ֆիլմի շարունակությունը։ Ֆիլմը արտադրվել է «Yellow, Black and White» ընկերության կողմից։ Առաջին ֆիլմի դերասաններին՝ Միլոշ Բիկովիչին, Իվան Օխլոբիստինին, Ալեքսանդր Սամոյլենկոյին և Մարիա Միրոնովային միանում են Ագլայա Տարասովան և Նատալյա Ռոգոժկինան։

Ծառա 2
ռուս.՝ Холоп 2
Երկիր Ռուսաստան
Ժանրկինոկատակերգություն
Թվականհունվարի 1, 2024
Լեզուռուսերեն
ՌեժիսորԿիմ Շիպենկո
ՊրոդյուսերDavid Tsallaev?, Էդուարդ Իլոյան, Դենիս Ժալինսկի, Վիտալի Շլյապպո, Ալեքսեյ Տրոցյուկ, Անտոն Զլատոպոլսկի, Վյաչեսլավ Դուսմուխամետով և Darya Gratsevich?
ԴերակատարներՄիլոշ Բիկովիչ, Ագլայա Տարասովա, Ալեքսանդր Սամոյլենկո, Մարիա Միրոնովա, Իվան Օխլոբիստին և Նատալյա Ռոգոժկինա
ԵրաժշտությունԻվան Բուրլյաև
ԿինոընկերությունYellow, Black and White և Start
Տևողություն119 րոպե
ՆախորդԾառա (ֆիլմ)

Ռուսաստանում «Ծառա 2»-ը թողարկվել է 2024 թվականի հունվարի 1-ին Central Partnership-ի կողմից։ Ֆիլմը տարբեր արձագանքներ ստացավ լրագրողների կողմից՝ սկսած ֆիլմի մասշտաբների գովասանքներից մինչև ինքնատիպության բացակայության քննադատություն[1]։ Միայն առաջին շաբաթվա ընթացքում ֆիլմը վաստակել է ավելի քան երկու միլիարդ ռուբլի։

Սյուժե խմբագրել

Առաջին ֆիլմի իրադարձություններից հետո Գրիշան զգայուն է իր շրջապատիժում կատարվող ցանկացած անարդարության նկատմամբ։ Հանգստանալու ժամանակ նա անսպասելիորեն հանդիպում է Կատյա անունով մի լկտի աղջկա, ով սովոր էր կոպտել մարդկանց և մնալ անպատիժ։ Մայրիկի համար ավելի հեշտ էր անտեսել Կատյայի չարաճճիությունները, քան դաստիարակել նրան։ Իսկ Գրիշան չի կարողանում աչքերը փակել Կատյայի լկտիությունների վրա և շուտով նա հայտնվում է այլ ժամանակաշրջանում[2]։

Դերերում խմբագրել

Դերասան Դեր
Ագլայա Տարասովա Կատյա, նույ ինքը «օրիորդ Կատյա» Կատյա, նույ ինքը «օրիորդ Կատյա»
Միլոշ Բիկովիչ
(Հնչյունավորել է՝ Սերգեյ Գաբրիելյան կրտ)
Գրիշա, նույ ինքը «կոմս Գրիգորի Պավլովիչ Դոստոևսկի» Գրիշա, նույ ինքը «կոմս Գրիգորի Պավլովիչ Դոստոևսկի»
Ալեքսանդր Սամոյլենկո Պավել, Գրիշայի հայր, խոշոր գործարար, նույ ինքը «կոնս Պավել Սերգեևիչ Դոստոևսկի» Պավել, Գրիշայի հայր, խոշոր գործարար, նույ ինքը «կոնս Պավել Սերգեևիչ Դոստոևսկի»
Մարիա Միրոնովա Անաստասիա, Պավլի կին, նախկին հեռուստատեսապրոդյուսեր, նույ ինքը «Կատյայի մայր» Անաստասիա, Պավլի կին, նախկին հեռուստատեսապրոդյուսեր, նույ ինքը «Կատյայի մայր»
Իվան Օխլոբիստին Լև Արնոլդովիչ, հոգեբան, Անաստասիայի նախկին ամուսին Լև Արնոլդովիչ, հոգեբան, Անաստասիայի նախկին ամուսին
Նատալյա Ռոգոժկինա Կատյայի մայր, պետական խոշոր պաշտոնյա Կատյայի մայր, պետական խոշոր պաշտոնյա
Օլեգ Կոմարով «պարոն Դմիտրի Ալեքսեևիչ Տիմոֆեև, Կատյայի խորթ հայր» «պարոն Դմիտրի Ալեքսեևիչ Տիմոֆեև, Կատյայի խորթ հայր»
Օլգա Դիբցևա Պոլինա, նույ ինքը «օրիորդ Ագլայա Դմիտրիևնա, Կատյայի խորթ քույր» Պոլինա, նույ ինքը «օրիորդ Ագլայա Դմիտրիևնա, Կատյայի խորթ քույր»
Կիրիլ Նագիև Անտոն, նույ ինքը «Գրիգորի Պավովիչի ծառա» Անտոն, նույ ինքը «Գրիգորի Պավովիչի ծառա»
Սերգեյ Սոցերդոտսկիյ Արտյոմ, նույ ինքը «Պրոշկա», «հեծելազոր» և այլոք Արտյոմ, նույ ինքը «Պրոշկա», «հեծելազոր» և այլոք
Միխայիլ Բաբիչև «Ավդեյ, գործավար» «Ավդեյ, գործավար»
Սոֆյա Զայկա «Լյոբա, բակային սպասուհի» «Լյոբա, բակային սպասուհի»
Պավել Դերևյանկո «Նապոլեոն Բոնապարտ» «Նապոլեոն Բոնապարտ»
Օլիվյե Սուի Բոնապարտի թարգմանիչ
կամեո
Բոնապարտի թարգմանիչ
կամեո
Անդրեյ Մալախով կամեո կամեո
Էրնեստ Մացկյաչյուս «Վեստի» հաղորդման հեռուստավար
կամեո
«Վեստի» հաղորդման հեռուստավար
կամեո

Արտադրություն և թողարկում խմբագրել

2022 թվականի օգոստոսին նախագիծն աջակցություն ստացավ Կինոֆոնդի կողմից[3]։

Նկարահանումները սկսվել են 2022 թվականի օգոստոսի կեսերին Պսկովի մարզի Նովորժևսկի շրջանում[4][5]։

Պրեմիերան ի սկզբանե նախատեսված էր 2023 թվականի դեկտեմբերի 21-ին[6], սակայն այնուհետև այն տեղափոխվեց 2024 թվականի հունվարի 1[7]։

Ռուսական կինոյի պատմության ամենամեծ եկամուտ ունեցող կատակերգության շարունակության բյուջեն 768 միլիոն ռուբլի է[7]։

Թողարկում խմբագրել

Մարքեթինգ խմբագրել

Հրապարակվել են ամանորյա կատակերգության առաջին թրեյլերը և թիզերային պաստառը՝ դրա թողարկման ամսաթվով[8]։

Թատերական ցուցադրություն խմբագրել

«Ծառա 2» ֆիլմի համաշխարհային պրեմիերան կայացել է 2023 թվականի դեկտեմբերի 21-ին Մոսկվայի Նովի Արբատի «Հոկտեմբեր» կինոկենտրոնում։ ֆիլմի վարձակալության իրավունքները պատկանում են «Central Partnership» ընկերությունը[9]։

Քննադատություն խմբագրել

«Ծառա 2»-ը չկարողացավ լիովին արդարացնել քննադատների սպասելիքները։ Չնայած առաջին մասի հաջողությանը, երկրորդ մասը հակասական արձագանքներ ստացավ քննադատների կողմից, ովքեր բարձր գնահատեցին ֆիլմի դերասանական խաղն ու մասշտաբները, սակայն քննադատեցին նախագծի անօրիգինալությունն ու անհոգիությունը։ Սյուժեն, որը նախորդ ֆիլմի ամբողջական կրկնօրինակն է, նույնպես արժանացավ որոշ քննադատությունների։ «Կրիտիկանստվո» կայքում ֆիլմը ստացել է 54% հավանության վարկանիշ՝ հիմնված 6 գրախոսականների վրա, ինչը զգալիորեն պակաս է առաջին մասից[10]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Полина Шестак (2024 թ․ հունվարի 2). ««Сомнительная поделка без души»: отзывы россиян о фильме «Холоп-2»». News.ru (ռուսերեն).{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  2. «Холоп 2 (2023)» (ռուսերեն). Վերցված է 2023 թ․ դեկտեմբերի 29-ին.
  3. «Фильмы «Холоп 2» и «Кракен» получат поддержку Фонда кино». РИА Новости. 2022 թ․ օգոստոսի 10. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ նոյեմբերի 26-ին. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 26-ին.
  4. Алина Кравчук (2022 թ․ օգոստոսի 22). «Милош Бикович перевоспитает Аглаю Тарасову в продолжении «Холопа». Создатели фильма приступили к съемкам новой истории в Псковской области». РБК. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ նոյեմբերի 26-ին. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 26-ին.
  5. Татьяна Иванова (2022 թ․ օգոստոսի 23). ««Холоп 2», или Вкусный зрительский коктейль». Псковская лента новостей. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ նոյեմբերի 26-ին. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 26-ին.
  6. «Продолжение «Холопа» выйдет в зимой 2023 года». РИА Новости. 2022 թ․ հոկտեմբերի 3. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ նոյեմբերի 26-ին. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 26-ին.
  7. 7,0 7,1 «Вышел трейлер фильма «Холоп 2»». РИА Новости. 2023 թ․ հուլիսի 31. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ օգոստոսի 13-ին. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 13-ին.
  8. «Вышел первый трейлер продолжения "Холопа"». Российская газета (ռուսերեն). 2023 թ․ հուլիսի 31. Վերցված է 2023 թ․ դեկտեմբերի 29-ին.
  9. «В Москве состоялась премьера комедии Клима Шипенко "Холоп-2"». TACC. Վերցված է 2023 թ․ դեկտեմբերի 29-ին.
  10. «Рецензии на фильм Холоп 2 (2024), отзывы». Критиканство (ռուսերեն). Վերցված է 2023 թ․ դեկտեմբերի 29-ին.