Ծաղկի լուսնի սպանողներ (ֆիլմ)

ֆիլմ

«Ծաղկի լուսնի սպանողներ» (անգլ.՝ Killers of the Flower Moon), Մարտին Սկորսեզեի սպասվելիք թրիլլեր-վեստերն[1][2], որը հիմնած է Դևիդ Գրանի «Ծաղկի լուսնի սպանողներ։ Նավթ։ Փողեր։ Արյուն» գրքի վրա։ Գլխավոր դերերում հանդես են եկել Ռոբերտ Դե Նիրոն[3] և Լեոնարդո ԴիԿապրիոն[4]։ Այն դարձել է ռեժիսորի վեցերորդ համատեղ աշխատանքը ԴիԿապրիոյի հետ և տասերորդը՝ Դե Նիրոյի հետ (չհաշված «Լսումները» ֆիլմը)։

Picto infobox cinema.png
Ծաղկի լուսնի սպանողներ
անգլ.՝ Killers of the Flower Moon
ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Ժանրթրիլլեր-վեստերն
ՀիմքԴևիդ Գրանի «Ծաղկի լուսնի սպանողներ։ Նավթ։ Փողեր։ Արյուն» գիրք
Թվական2021
ԼեզուԱնգլերեն
ՌեժիսորՄարտին Սկորսեզե
Պրոդյուսեր
  • Դեն Ֆրիդկին
  • Մարտին Սկորսեզե
  • Բրեդլի Թոմաս
  • Էմմա Թիլինջեր Քոսկոֆ
Սցենարի հեղինակ
Դերակատարներ
ՕպերատորՌոդրիգո Փրիետո
ԵրաժշտությունՌոբի Ռոբերթսոն
ՄոնտաժԹելմա Շունմեյքեր
Կինոընկերություն
Բյուջե225 միլիոն դոլար
ՏեղայնացնողParamount Pictures
IMDbID 5537002
ԿինոՊոիսկID 1077781

ՍյուժեԽմբագրել

Համաձայն հրապարակված սինոփսիսին՝ ֆիլմը պատմելու է ՀԴԲ-ի՝ հնդկական Օսեյջեյ բնակավայրում 1920-ական թվականներին տեղի ունեցած հետաքննության մասին, որտեղ բացահայտվել է նավթի հանքատեղ, ինչի արդյունքում հարստացել են տեղի բնակիչները և, ավելի ուշ, մահացել։ ՀԴԲ-ն այնտեղ գործակալներ է ուղարկում՝ սպանությունները բացահայտելու նպատակով[5]։

ԴերերումԽմբագրել

Ռոբերտ Դե Նիրո՝ Ուիլյամ Հեյլ Լեոնարդո Դիկապրիո՝ Էրնեստ Բերքհարթ

ԱրտադրությունԽմբագրել

ՆկարահանումներԽմբագրել

Ֆիլմի նկարահանումները պլանավորվել են սկսել 2020 թվականի մարտին[6], իսկ բյուջեն պետք է լիներ մոտ 200 միլիոն դոլար։ Նման հսկա բյուջեն Paramount Pictures կինոընկերությունը հրաժարվել է տրամադրել՝ վախենալով ձախողվել վարձույթում[7]։ Paramount-ը շատ դժգոհ է եղել Սկորսեզեի և ԴիԿապրիոյի սցենարական ուղղումներով։ Ի սկզբանե ԴիԿապրիոն պետք է կատարեր ՀԴԲ գործակալ Թոմ Ուայթի դերը, որը հետաքննում է գործը։ Սակայն, ավելի ուշ որոշվել է, որ նա կատարելու է Ուիլյամ Հեյլի (Ռոբերտ Դե Նիրո) եղբորորդու՝ Էրնեստ Բերքհարթի դերը։ Այդ, ինչպես նաև COVID-19 համավարակի պատճառով, նկարահանումները տեղափոխվել են 2021 թվականի փետրվար[8]։

ԶարգացումԽմբագրել

2020 թվականի ապրիլին Մարտին Սկորսեզեն բանակցություններ է սկսել Նեթֆլիքս, Apple TV+, Universal Pictures և Metro-Goldwyn-Mayer ընկերությունների հետ՝ կինոնկարի ֆինանսավորման և տեղայնացման համար[9]։ Ավելի ուշ հայտարարվել է, որ Apple TV+ հարթակը զբաղվելու է նախագծի ֆինանսավորմամբ, իսկ Paramount Pictures-ը՝ տեղայնացմամբ[10]։ Ֆիլմի ստեղծողները մտադիր են վարձել բազմաթիվ բնիկ ամերիկացիների, ներառյալ «արհեստավորների, խոհարարների, թարգմանիչների, տանտերերի, հողատերերի» և այլն, ինչպես նաև մտադիր են նկարահանել կինոնկարը Օկլահոմա նահանգի Օսեյջ շրջանի օսեյջ ցեղի պատմական վայրերում, որտեղ տեղի են ունենում գրքի գործողությունները։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Martin Scorsese expected to begin filming ‘Killers of the Flower Moon’ in March: report
  2. Scorsese, DiCaprio’s ‘Flower Moon’ Eyes March 2020 Start, Tone Still Being Worked Out
  3. Robert De Niro and Martin Scorsese team up again on 'Osage murders' film
  4. Robert De Niro Negotiating To Re-Team With Martin Scorsese & Leonardo DiCaprio In ‘Killers Of The Flower Moon’
  5. Убийцы лунного цветка
  6. «Мартин Скорсезе приступит к съемкам нового фильма с ДиКаприо ближайшей весной — Новости на КиноПоиске» (ռուսերեն)։ КиноПоиск։ Վերցված է 2020-05-31 
  7. «Новый фильм Мартина Скорсезе может выйти на Apple или Netflix — Новости на КиноПоиске» (ռուսերեն)։ КиноПоиск։ Վերցված է 2020-05-31 
  8. Zack Sharf (2020-08-07)։ «Osage Nation Prepares for Scorsese’s $200 Million ‘Flower Moon’ to Film in February 2021»։ IndieWire (անգլերեն)։ Վերցված է 2020-08-08 
  9. «WSJ: Мартин Скорсезе ведёт переговоры c Netflix и Apple о продюсировании и дистрибуции фильма с Леонардо Ди Каприо»։ DTF (ռուսերեն)։ ИД «Комитет»։ 2020-04-10։ Վերցված է 2020-04-11 
  10. Mike Fleming Jr (2020-05-27)։ «Apple To Team With Paramount On Scorsese-DiCaprio-De Niro Drama ‘Killers Of The Flower Moon’»։ Deadline.com (անգլերեն)։ Վերցված է 2020-08-08