Մարգարետա Հավերման (հոլ.՝ Margaretha Haverman, 1693[1], Բրեդա, Baronie van Breda, Նիդերլանդներ[2] - ոչ վաղ քան 1723, Փարիզ[3]), հոլանդացի նկարչուհի, որոշ ժամանակ աշխատել է Ֆրանսիայում, նատյուրմորտների հեղինակ։

Մարգարետա Հավերման
Ծնվել է1693[1]
ԾննդավայրԲրեդա, Baronie van Breda, Նիդերլանդներ[2]
Վախճանվել էոչ վաղ քան 1723
Մահվան վայրՓարիզ[3]
Քաղաքացիություն Միացյալ պրովինցիաների հանրապետություն
Մասնագիտություննկարչուհի
Ժանրծաղկային նատյուրմորտ
ԱնդամակցությունԳեղանկարի և քանդակի ակադեմիա
 Margaretha Haverman Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Մարգարետա Հավերմանը ծնվել է Բրեդայում և եղել է հոլանդական բանակի կապիտան Դանիել Հավերմանի դուստրը, որը տեղափոխվել է Ամստերդամ, որպեսզի այնտեղ դառնա տղաների դպրոցի տնօրեն։

Մարգարիտա Հավերմանը Յան վան Հեյսումի աշակերտուհին է, որը համաձայնվել է սովորեցնել նրան նատյուրմորտի նկարչության արվեստը, չնայած նրան, որ այդ տարիներին կանանց` նկարչությամբ զբաղվելն այնքան էլ ընդունված չէր։ Յան վան Հեյսումի` նկարիչ Յան վան Գուլոմի կողմից գրված քսան էջանոց կենսագրության մեջ հիշատակված միակ կինը եղել է Հավերմանը։

Մարգարետա Հավերմանը 1721 թվականի հուլիսի 25-ին ամուսնացել է ճարտարապետ Ժակ դե Մոնդոտեգիի հետ, որը կնակորույս էր և երեխաներ ուներ առաջին ամուսնությունից, և դրանից հետո նրա հետ տեղափոխվել է Փարիզ։

Այնտեղ նա 1722 թվականին դարձել է Գեղարվեստի թագավորական ակադեմիայի անդամ։ Նա պատմության մեջ եղել է ակադեմիայի երկրորդ կին անդամը։ Մեկ տարի անց,1723 թվականին նա, հեռացվել է ակադեմիայից, քանի որ կասկած է առաջացել առ այն, որ նրա ընդունելության աշխատանքը գրվել է Յան վան Հյոյսումի կողմից։

Այդ պահից սկսած հին աղբյուրները հակասում են իրար։ Համաձայն դրանցից մի քանիսին, նա մահացել է դրանից շատ չանցած, 29 տարեկան հասակում, բայց հնարավոր է, որ այդ տեղեկությունը սխալ է։ Համաձայն այդ աղբյուրների, նա գնացել է իր ամուսնու հետ Բայոնա։ 1730 թվականին այնտեղ գրանցվել է որպես դե Մոնդոտեգիի կին, բայց նրա անունը չի հիշատակվում։ Մոնդոտեգիի մահից հետո, 1739 թվականին, իր կինը թողել է Բայոնան։

Չնայած նրա աշխատանքները պարբերաբար հիշատակվում են հին գրությունների մեջ, այսօր հայտնի են երկու ստորագրված նատյուրմորտներ. դրանցից մեկը, «Ծաղկամանը» (1716) գտնվում է Մետրոպոլիտեն թանգարանում, իսկ մյուսը` Կոպենհագենի արվեստի պետական թանգարանում։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Delia Gaze, Dictionary of Women Artists: Artists, J-Z, Taylor & Francis, 1997, ISBN 9781884964213
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարգարետա Հավերման» հոդվածին։