Խրվաթսկա Կոստայնիցա

Խրվաթսկա Կոստայնիցա (խորվ.՝ Hrvatska Kostajnica), որը գտնվում է Խորվաթիայի Սիսացկո Մոսլավինսկո քաղաքում, Բոսնիա և Հերցեգովինա սահմանի մոտ, նույն համայնքի կենտրոնում ներառում է վեց այլ բնակավայրեր։ Բնակչությունը ըստ 2011 թվականի տվյալներով կազմում է 2756 մարդ։ Քաղաքը գտնվում է կղզում՝ Ունա գետի ձախ ափին։ Աջ ափին գտնվում է Բոսանցկա Կոստայնիցա քաղաքը։

Քաղաք
Խրվաթսկա Կոստայնիցա
խորվ.՝ Hrvatska Kostajnica
HrvatskaKostjanica-castle2008.JPG
ԵրկիրԽորվաթիա Խորվաթիա
Առաջին հիշատակում1240
Մակերես55,40 կմ²
ԲԾՄ109 մետր
Բնակչություն2756 մարդ (2011)
Ժամային գոտիUTC+1
Փոստային ինդեքս44430
Փոստային ինդեքսներ44430
Պաշտոնական կայքhrvatska-kostajnica.hr
##Խրվաթսկա Կոստայնիցա (Խորվաթիա)
Red pog.png

ԲնակչությունԽմբագրել

2011 թվականի դրությամբ քաղաքում բնակվում էր 2756 մարդ, որոնց մեծ մասը կազմում են խորվաթացիները[1] (69,34%): Էական փոքրամասնություն են կազմում սերբերը՝ 25.04%:

Մինչև 1991-1995 թվականները քաղաքացիական պատերազմի ժամանակահատվածում համայնքի բնակչության մեծ մասը սերբերն էին, ավելի քան 60%, իսկ Խորվաթները 30 %-ից պակաս։ Համայնքի բնակչության մոտ 8%-ը Հարավսլավացիները[2]։

Ազգային կազմը

Վիճակագրության[2] կենտրոնական բյուրոյի տվյալներով, քաղաքի ազգայի կազմը տարբեր տարների ընթացքում հետևյալն էր՝

բնակչություն ընդհանուր Սերբիա Խորվաթիա Հարավսլավիա մնացածը
1991 3 480 1 889 (54,28%) 1 087 (31,23%) 264 (7,58%) 240 (6,89%)
1981 3 159 1 374 (43,49%) 1 023 (32,38%) 639 (20,22%) 123 (3,89%)
1971 2 431 1 104 (45,41%) 1 120 (46,07%) 110 (4,52%) 97 (3,99%)

ՏնտեսությունԽմբագրել

Քաղաքի տնտեսության հիմքը գյուղատնտոսությունն է, տարաները, փայտամշակումը, տեքսիլային արդյունաբերությունը։ Ձկնորսությունը և որսը կարևոր դեր են խաղում տուրիստական ծառայությունում, քանի որ քաղաքի տարածքում հայտնաբերել են վայրի կենդանիների լավագույն բնական տարածքներց մի քանիսը։

ՊատմությունԽմբագրել

Քաղաքն առաջին անգամ հիշատակվում է տաճարականների միաբանություն փաստաթղթում 1240 թվականին։ Այս տարին համարվում է քաղաքի հիմնադրման պաշտոնական ամսաթիվը։ Քաղաքը ունի շատ կարևոր առևտրային ուղիներ, դրանցից է Հռոմեկան կայսրությունը, որը մեծ դեր ունի տրանսպորտի, աղի և բամբակի արդյուաբերության մեջ։

XIII և XIV դարերում կառուցվել է ամրոց, թուրքական ներխուժումներց պաշտպանվելու համար։ Ամրոցի սեփականատերերը ազնվական ընտանիքից էին Լիպովեչիկ, Տոտի, Ֆրանկոպանի, Բենվենիուդը և Զրինսկին, որոնց անունը այժմ կրում է ամրոցը։ Հարևան գյուղերում նույնպես կառուցվեցին Կոմոգովինա, Սվինիցա և Պրեվրշացի ամրոցները։ Թրքերի Կոստայնիցա ներխուժումից հետո 1556 թ.-ից մինչև 1687 թվականները գտնվում էին Օսմանյան կայսրության տիրապետության տակ։ XVIII դարի սկզբին քաղաքում բացվեցին երկու դպրոց։ Առաջի դպրոցը պատկանում էր Սուրբ Անտոնիա եկեղեցուն իսկ երկրորդ պատկանում էր սերբերին։ Կոստայնիցան հայտնի է իր աղբյուրներով՝ Վարոշկի բունար, Մրզլենաց, Տեկիա, Պեկինաց, Պաունովաց, Անգելովաց և Տուտուլովաց։ Առավել հեղինակավոր է Տեկիյան, որի վրա կա նաև մակագրություն՝ Խմեք եղբայր, Աստծո շնորհով այս խմիչքը, «Pi brate iz Božje milosti dat ti je napitak»: 1944 թվականի մայիսի 30-ին, Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, Կոստայնիցան ռմբակոծվեց ԱՄՆ բանակի կողմից։

Պատերազմը ԽորվաթիայումԽմբագրել

Խորվաթիայում քաղաքացիական պատերազմի ժամանակ քաղաքը խիստ տուժել էր։ Հարավսլավիայի ժողովրդական բանակի աջակցությամբ քաղաքը զբաղեցնում էր տեղացի սերբական ջոկատը, որոնք դուրս էին բերում Խորվաթիայի ներքին գործերի նախարարության և գվարդիայի կազմավորումը։ Տարածաշրջանը դարձավ ինքնահռչակ Սերբիայի հանրապետության Կռաինայի մի մասը, և գրեթե ողջ Կոստայնիցայի բնակչությունը սպանվեց կամ հեռացվեց։ Այրվել և կողոպտվել են Կոստայնիցային պատկանող տները և շենքերը։ Այդ ժամանակահատվածում ավերվել է Նիկոլայ և Սուրբ Անտոնիո եկեղեցիները։ Քաղաքի ողջ մշակութային ժառանգությունը պահպանվել է գետի ափին, որը կառուցվել է Ֆրանկոպանների կողմից։ Կռաինայի անկումից հետո քաղաքն անցել է Խորվաթիայի տիրապետության տակ, բնակչության մի մասը վերադառնում է։ Եթե պատերազմից առաջ բնակչության մեծամասնությունը կազմում էին սերբերը, ապա 2001 թվականի մարդահամարի տվյալներով, նրանք կազմել են բնակչության 17%-ը, իսկ 2011 թվականի մարդահամարի համաձայն՝ 25% [3]:

Արտաքին հղումներԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. «Državni zavod za statistiku»։ Արխիվացված օրիգինալից 2012-08-15-ին։ Վերցված է 2017-10-05 
  2. 2,0 2,1 Izdanje Državnog zavoda za statistiku RH: Narodnosni sastav stanovništva RH od 1880—1991. godine.
  3. 2. POPULATION BY ETHNICITY, BY TOWNS/MUNICIPALITIES, 2011 CENSUS(չաշխատող հղում)