Խոփդ քշիր մեռածների ոսկորների վրայով

Խոփդ քշիր մեռածների ոսկորների վրայով (լեհ.՝ Prowadź swój pług przez kości umarłych), լեհ կին գրող Օլգա Տոկարչուկի վեպը, որի բնագիրն առաջին անգամ լույս է ընծայվել 2009 թվականին, լեհական Wydawnictwo Literackie հրատարակչության կողմից, այնուհետև թարգմանվել է անգլերեն և 2018 թվականին հրատարակվել բրիտանական Fitzcarraldo Editions անկախ հրատարակչական տան, մեկ տարի անց էլ՝ ամերիկյան Riverhead Books հրատարակչության կողմից։ Վեպի անգլերեն թարգմանության մի ծավալուն հատված մինչ այդ՝ 2017 թվականին, տպագրվել էր Granta գրական ամսագրում[1]։ Լեհ վիպասանուհու այդ երկը մեծ հետաքրքրություն է առաջացրել և լայն տարածում ստացել ընթերցողների շրջանում, տեղ գտել Բուքերյան հեղինակավոր գրական մրցանակի առաջադրված գրական ստեղծագործությունների 2019 թվականի կրճատված ցանկում[2][3][4][5], իսկ Անտոնիա Լլոյդ-Ջոնսի անգլերեն թարգմանությունն իր հերթին հայտնվել է գրքի ամերիկյան ազգային մրցանակաբաշխության ներկայացված երկերի ցանկի թարգմանական գրականության բաժնում[6][7]։ Վեպի անգլերեն թարգմանության ամերիկյան առաջին՝ 2019 թվականի հրատարակությունից երկու ամիս անց հեղինակը՝ Օլգա Տոկարչուկը արժանացել է գրականության բնագավառում Նոբելյան մրցանակի[8]։ 2020 թվականին էլ «Խոփդ քշիր մեռածների ոսկորների վրայով» վեպը տեղ է գտել Դուբլինի միջազգային գրական մրցանակի կրճատված ցանկում[9]։

Խոփդ քշիր մեռածների ոսկորների վրայով
լեհ.՝ Prowadź swój pług przez kości umarłych
ՀեղինակՕլգա Տոկարչուկ
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրվեպ
Բնօրինակ լեզուլեհերեն
Երկիր Լեհաստան
Հրատարակման վայրՎարշավա
ՀրատարակիչWydawnictwo Literackie?
Հրատարակման տարեթիվ2009

Վեպը առեղծվածային մի շարք սպանությունների մասին է, որոնք տեղի են ունենում Կլոձկո հովտի ծայրամասում ընկած մի գյուղում։ Գլխավոր հերոսուհին նախկին ուսուցչուհի, կենսաթոշակառու Յանինա Դուշեյկոն է, ով զբաղվում է աստղաբանությամբ և անգլիացի բանաստեղծ Ուիլյամ Բլեյքի ստեղծագործությունների թարգմանությամբ։ Ըստ նրա պնդման՝ ոճիրներն այն պատճառով են տեղի ունենում, որ անասուններն այդ կերպ վրեժ են լուծում իրենց տանջողներից։

Վերնագիրը խմբագրել

Գրքի վերնագիրը վերցված է Ուիլյամ Բլեյքի «Դժոխքի առածներ» (Proverbs of Hell) չափածո երկից[10].

  In seed time learn, in harvest teach, in winter enjoy.

Drive your cart and your plow over the bones of the dead.

 

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Tokarczuk, Olga (2017 թ․ մարտի 16). «Drive Your Plough Over the Bones of the Dead». Granta. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 23-ին.
  2. Marshall, Alex (2019 թ․ ապրիլի 9). «Women Dominate Shortlist for Booker International Prize». The New York Times. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 23-ին.
  3. «Polish novelist nominated for back-to-back Booker Prize». Associated Press. 2019 թ․ ապրիլի 9. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 23-ին.
  4. Cain, Sian (2019 թ․ ապրիլի 9). «Man Booker International shortlist dominated by female authors and translators». The Guardian. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 23-ին.
  5. van Koeverden, Jane (2019 թ․ ապրիլի 9). «Olga Tokarczuk shortlisted for 2019 Man Booker International Prize». CBC Books. Canadian Broadcasting Corporation. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 23-ին.
  6. «The 2019 National Book Awards Longlist: Translated Literature». The New Yorker. 2019 թ․ սեպտեմբերի 17. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 23-ին.
  7. Italie, Hillel (2019 թ․ սեպտեմբերի 17). «National Book Awards list for translation has global reach». Associated Press. Վերցված է 2021 թ․ հունիսի 25-ին.
  8. «Nobel Prize Lessons – All Nobel Prizes 2019». NobelPrize.org (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 11-ին.
  9. «Dublin City Council Announces the 2020 International DUBLIN Literary Award Shortlist». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 28-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 28-ին.
  10. Lyons, Alice (2018 թ․ հոկտեմբերի 1). «Get Down from There». Dublin Review of Books. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 24-ին.