Խուվենտուդ
Խուվենտուդ (իսպ.՝ Isla de la Juventud), ցածրադիր կղզի (բարձրությունը մինչև 303 մ) Կարիբյան ծովում, Կուբա կղզուց 65 կմ հարավ։ Պատկանում է Կուբայի Հանրապետությանը։ Տարածքը 2.2 հազար կմ2 է։ Գլխավոր քաղաքը Նուևա Խերոնան է։
![]() | |
Տեսակ | կղզի, municipality of Cuba? և առաջին մակարդակի վարչական միավոր |
Երկիր | ![]() |
Վարչատարածքային միավոր | Կուբա |
Վայր | Վեստ Ինդիա |
Մասն է | Canarreos Archipelago? |
Երկարություն | 70 կմ |
Լայնություն | 55 կմ |
Մակերես | 2419 կմ² |
Բնակչություն | 86 420 մարդ (2010)[1] |
![]() | |
![]() | |
Անվանում Խմբագրել
Մինչև 1978 թվականը կոչվել է Պինոս․ անվանումը ստացել էր այնտեղ եղած սոճու անտառներից (իսպ.՝ pinares ― «սոճուտներ»)։
1978 թվականին՝ ի նշանավորումն Հավանայում տեղի ունեցած երիտասարդության և ուսանողության համաշխարհային 11-֊րդ փառատոնի՝ վերանվանվել է Խուվենտուդ (իսպ.՝ Isla de la Juventud, բառացի՝ «Երիտասարդության կղզի»)[2]։
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ http://www.one.cu/publicaciones/08informacion/2010unamiradaacuba/03Cuba.pdf
- ↑ Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987)։ Աշխարհագրական անունների բառարան։ Երևան: «Լույս»