Խուլթիկ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Բիթլիսի գավառում` Տատիկ գավառակում։ Գտնվում է Բիթլիս քաղաքից 16 կմ հարավ-արևելք։

Գյուղ
Խուլթիկ
Վարչական տարածքԱրևմտյան Հայաստան
ՎիլայեթԲիթլիսի վիլայեթ
ԳավառակՏատիկի գավառակ
Այլ անվանումներԳուլթիկ, Կեթիկ, Կուլտիկ, Ղուլթիկ, Ղուլթիք
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն1779 մարդ (1909)
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը)
Կրոնական կազմՔրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը)
Տեղաբնականունխուլթիկցի
Ժամային գոտիUTC+3
Փոստային ինդեքսներ13000

ԱշխարհագրությունԽմբագրել

Շրջապատված է լեռներով և ունի գեղեցիկ բնություն։ Գյուղը ջրառատ է։

ԲնակչությունԽմբագրել

Խուլթիկը եղել է գավառակի ամենամարդաշատ և նշանավոր գյուղը։ 1909 թվականին ուներ 1779 (334 ընտանիք) հայ բնակիչ։ Խուլթիկի բնակիչների մեծ մասը թուրքերի ձեռքով կոտորվեց 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ, իսկ գյուղն ավերվել է։ Կենդանի մնացածներն ապաստանեցին օտար երկրներում։

ՏնտեսությունԽմբագրել

Զբաղվում էին երկրագործությամբ, անասնապահությամբ, այգեգործությամբ և արհեստներով (բրուտագործություն, երկաթագործություն, կտավագործություն)։ Խուլթեցիների ստեղծած կտավը, խեցեղենն ու երկաթյա առարկաները մեծ համբավ ուներ հարևան գավառներում և հիմնականում սպառվում էին Խնուսի և Ալաշկերտի գավառակներում։

Պատմամշակույթային կոթողներԽմբագրել

Խուլթիկն հարուստ էր պատմաճարտարապետական հուշարձաններով։ Կային երկու քարաշեն և կամարակապ կամուրջներ, 5 ջրաղացներ։

Գյուղում կար երեք եկեղեցի (Ս. Գևորգ, Ս. Հովհաննես-Ավետարանիչ, Ս. Հովհաննես-Մկրտիչ)։ Գյուղն ուներ սրբավայրեր, գերեզմանոց՝ զույգ մատուռներով։ Գերեզմանոցը գտնվում էր գյուղի հարավային կողմում, որի մոտ գտնվում էին Ս. Հովհաննես և Ս. Սիմոն մատուռները, իսկ քիչ հեռվում` «Թփերով խաչ» ուխտատեղին։

ԿրթությունԽմբագրել

Միջին դարերում Խուլթիկը եղել է հայ գրչության կենտրոն։ Պահպանվել են այստեղ գրված մի քանի ձեռագրեր։

XX դարի սկզբին ուներ 2 դպրոց՝ արական և իգական (50 տղաներ և 20 աղջիկներ)։ Դպրոցը պահվում էր Կ. Պոլսի «Եղբայրասեր» ընկերության նպաստով, որն հիմնել էին Կ. Պոլիսից գաղթած խուլթիկցի պանդուխտները[1]։

ԱղբյուրներԽմբագրել

Տես նաևԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 2, էջ 818
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 99