Խուզ
Խուզ, գյուղատնտեսական կենդանիների մազածածկույթի հեռացումը բուրդ ստանալու (ոչխարներից, այծերից, ուղտերից), ինչպես նաև մաշկի խնամքի, բուժման, ջերմատվության ուժեղացման (խոշոր եղջերավոր անասուններ, ձիեր), որոշակի տեսք տալու (շների որոշ դեկորատիվ ցեղեր) նպատակով։
Նրբագեղմ և կիսանրբագեղմ ոչխարները խուզում են գարնանը, կոպտաբուրդ և կիսակոպտաբուրդ ոչխարները՝ գարնանը և աշնանը։ Կարող է կատարվել մեքենայացված կամ ձեռքով։
![]() |
Խուզ Վիքիպահեստում |
---|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 98)։ ![]() |