Խուան Ալվարադո
Խուան Ալբերտո Անդրեյ Ալվարադո (իսպ.՝ Juan Alberto Andreu Alvarado, հայտնի է որպես Մելլի (իսպ.՝ Melli [ˈmeʎi], հունիսի 6, 1984[1][2][3], Բարբատե, Կադիս, Անդալուզիա, Իսպանիա), իսպանացի ֆուտբոլիստ է, խաղում է կենտրոնական պաշտպանի դիրքում։
Անձնական տվյալներ | |||
---|---|---|---|
Ամբողջական անուն | Խուան Ալբերտո Անդրեյ Ալվարադո | ||
Քաղաքացիությունը | Իսպանիա | ||
Ծննդյան ամսաթիվ | հունիսի 6, 1984[1][2][3] (40 տարեկան) | ||
Ծննդավայր | Իսպանիա | ||
Հասակ | 184 սմ | ||
Քաշ | 75 կգ | ||
Դիրք | կենտրոնական պաշտպան | ||
Պատանեկան կարիերա | |||
1988֊2001 | Բետիս | ||
Մասնագիտական կարիերա* | |||
Տարի | Ակումբ | Խաղ (գոլ) | |
2001֊2004 | Բետիս Բ | 58 | (1) |
2002 | Պոլիդեպորտիվո | 2 | (0) |
2002֊2010 | Բետիս | 177 | (4) |
2010֊2011 | Տեներիֆե | 25 | (1) |
2011֊2013 | Գենտ | 59 | (3) |
2013֊2014 | Շերիֆ | 18 | (3) |
2014֊2015 | Էրգոտելիս | 10 | (1) |
2015 | Սիմուրգ | 14 | (0) |
2015֊2016 | Նաֆտչի | 26 | (0) |
| |||
| |||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Կարիերա
խմբագրելՄելլին միացել է «Բետիսին» 14 տարեկան հասակում 2001 թվականին տեղափոխվել է «Բետիս Բ»։ 2001֊2002 թվականների մրցաշրջանի ավարտին Մելլին տեղափոխվեց «Պոլոդեպորտիվո» որտեղ Իսպանիայի երկրորդ առաջնությունում մասնակցեց երկու խաղի։ Մելլին «Բետիս»֊ում խաղացել է 200֊ից ավելի խաղ։ Նա 2004֊2005 թվականներին օգնել է թիմին հաղթել Իսպանիայի գավաթը։ 2006 թվականին Մալլին «Կամպ նոու» մարզադաշտում «Բարսելոնա»֊ի դեմ խաղում դարձավ 2 ինքնագոլի հեղինակ[4]։ 2011 թվականին Մելլին պայմանագիր է կնքել Բելգիական «Գենտ»֊ի հետ և իր խաղի նորամուտը նշել օգոստոսի 27֊ին «Լերսա»֊ի դեմ խաղում։ Բելգիական առաջնությունում Խուանը «Գենտ»֊ի կազմում մասնակցեց 59 խաղի և դարձավ 3 գոլի հեղինակ։ 2013 թվականի օգոստոսին նա պայմանագիր կնքեց տիրասպոլյան ակումբի՝ «Շերիֆ»֊ի հետ[5]։ Ակումբը 2013֊2014 թվականներին դարձավ Մոլդովայի ֆուտբոլային առաջնության չեմպիոն[6]։ 2014 թվականի հունիսին լքեց մոլդովական ակումբը[6]։ Նույն թվականի հուլիսին «Շերիֆ»֊ի նախկին գլխավոր մարզիչ Խուան Ֆերանդոն պայմանագիր կնքեց հունական «Էրգոտելիս»֊ի հետ և Մելլին տեղափոխվեց հունական ակումբ[7]։ 2015 թվականին Մելլին պայմանագիր կնքեց ադրբեջանական «Սիմուրգոմ»֊ի հետ[8], որտեղ նա մասնակցեց 14 խաղի։ 2015 թվականի հունիսին պայմանագիր կնքեց Բաքվում գտնվող «Նեֆտչի» թիմի հետ[9]։
Վիճակագրություն
խմբագրելՄրցաշրջան | Ակումբ | Երկիր | Մրցություն | Խաղ | Գոլ |
---|---|---|---|---|---|
2001/02 | Պոլիդեպորտիվո | Իսպանիա | Սեգունդա Դիվիզիոն | 2 | 0 |
2002/03 | Բետիս | Իսպանիա | Լա Լիգա | 8 | 0 |
2002/03 | Բետիս Բ | Իսպանիա | Սեգունդա Բ | 18 | 0 |
2003/04 | Բետիս | Իսպանիա | Լա Լիգա | 4 | 0 |
2003/04 | Բետիս Բ | Իսպանիա | Սեգունդա Բ | 18 | 1 |
2004/05 | Բետիս | Իսպանիա | Լա Լիգա | 29 | 1 |
2005/06 | Բետիս | Իսպանիա | Լա Լիգա | 31 | 0 |
2006/07 | Բետիս | Իսպանիա | Լա Լիգա | 27 | 0 |
2007/08 | Բետիս | Իսպանիա | Լա Լիգա | 26 | 0 |
2008/09 | Բետիս | Իսպանիա | Լա Լիգա | 26 | 1 |
2009/10 | Բետիս | Իսպանիա | Սեգունդա Դիվիզիոն | 26 | 2 |
2010/11 | Տեներեֆե | Իսպանիա | Սեգունդա Դիվիզիոն | 25 | 1 |
2011/12 | Գենտ | Բելգիա | Բելգիայի առաջնություն | 37 | 4 |
2012/13 | Գենտ | Բելգիա | Բելգիայի առաջնություն | 22 | 0 |
2013/14 | Շերիֆ | Մոլդովա | Մոլդովական առաջնություն | 18 | 3 |
2014/15 | Էրգատելիս | Հունաստան | Հունաստանի սուպերլիգա | 10 | 1 |
Ձեռքբերումներ
խմբագրելԱկումբային
խմբագրել- Իսպանիայի գավաթ 2004֊2005
- Մոլդովայի ֆուտբոլի առաջնության չեմպիոն 2013֊2014
Հավաքական
խմբագրել- մինչև 17 տարեկանների եվրոպայի չեմպիոն 2001
- մինչև 19 տարեկանների եվրոպայի չեմպիոն 2002
- մինչև 20 տարեկանների աշխարհի առաջնության ֆինալիստ 2003
Անձնական կյանքը
խմբագրելՄելլի մականունը ծագում է իսպաներեն mellizo բառից, որը հայերեն թարգմանած՝ նշանակում է երկվորյակ։ Նրա եղբայրը՝ Վիկտոր Մանուել Ալվարադոն, նույնպես ֆուտբոլիստ է, խաղում է Իսպանիայի առաջնության չորրորդ դիվիզիոնում[10]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
- ↑ 3,0 3,1 As (իսպ.) — Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
- ↑ Blistering Barça back in the groove
- ↑ «Состав «Шерифа» пополнил Хуан Альварадо». fc-sheriff.com. 2013 թ․ օգոստոսի 28. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 15-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 28-ին.
- ↑ 6,0 6,1 «Мелли покинул «Шериф»». fc-sheriff.com. Վերցված է 2014 թ․ հունիսի 11-ին.
- ↑ Melli sigue a Ferrando y ficha por el Ergotelis
- ↑ ««Simurq» daha bir futbolçu ilə müqavilə imzaladı». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունվարի 9-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 31-ին.
- ↑ Нефтчи подписал бывшего защитника Симурга
- ↑ «Mellizos en el fútbol mundial (III)». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 11-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 31-ին.