Խորշաբույս (լատ․՝ Utricularia), խորշաբույսազգիների ընտանիքի միջատակեր բույսերի ցեղ։ Աճում է լճերում և ճահիճներում, որոշ տեսակներ էպիֆիաներ են։ Մեծ մասը զուրկ է արմատներից, տերևները բաժանված են բարակ, թելանման մասերի, որոնք վերջանում են բշտերով։ Բշտիկը կանաչ կամ կապտականաչ գույնի է, ունի «երախ», որը ծածկված է փականով։ «Երախի» շուրջը կան լորձային խոզանիկներ։ Երբ ջրային միջատը հպվում է փականին, այն բացվում է, և միջատն ընկնում է ներս ու մարսվում։ Հայտնի է խորշաբույսի մոտ 250 տեսակ։ Խորշաբույսեր աճում են նաև Հայաստանում՝ Լոռու, Գեղարքունիքի մարզերում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 90)։