Խորհրդավոր ընթրիքի եկեղեցի (Դոնի Ռոստով)

Խորհրդավոր ընթրիքի եկեղեցի (ռուս.՝ Церковь Тайной Вечери), կաթոլիկական եկեղեցի Ռուսաստանի Դոնի Ռոստով քաղաքում։ Վարչականորեն ենթարկվում է Սուրբ Կլեմենտի հարավռուսաստանյան թեմի Ռոստովի դեկանատին։ Տաճարը գտնվում է քաղաքի Ստավրոպոլի փողոցում[1]։

Խորհրդավոր ընթրիքի եկեղեցի
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի
ԵրկիրՌուսաստան Ռուսաստան
ՏեղագրությունԴոնի Ռոստով
Դավանանքկաթոլիկություն
ԹեմՍուրբ Կլեմենտիսի թեմ Սարատովում
Քարտեզ
Քարտեզ
 Last Supper church in Rostov Վիքիպահեստում
Խորհրդավոր ընթրիքի եկեղեցու խորանը

Պատմություն խմբագրել

Հռոմի կաթոլիկ «Խորհրդավոր ընթրիք» ծուխը գործում է XIX դարի երկրորդ կեսից, երբ Դոնի Ռոստովում բացվել է ավելի քան 5 հազար հոգանոց ծխական համայնք։ Սակայն XX դարի կեսերին կաթոլիկ եկեղեցին, ինչպես շատ այլ եկեղեցիներ, քանդվեց։

Խորհրդային Միության կործանումից հետո՝ 1992 թվականին, ծուխը վերածնվեց, իսկ 1993 թվականի հոկտեմբերին Ռոստովի ծուխը նվեր ստացավ փայտե մատուռ։ 1999 թվականի գարնանը դրվեց եկեղեցու և հոգևոր-բարեգործական համալիրի հիմքը։ Եկեղեցու ծուխն ունի ավելի քան 300 հետևորդ։

2004 թվականի սեպտեմբերի 19-ին տեղի է ունեցել Խորհրդավոր ընթրիքի եկեղեցու հանդիսավոր օծումը։ Այն կատարել է Սարատովում Սուրբ Կլեմենտի թեմի եպիսկոպոս Կլեմենս Պիկելը։ Օծմանը ներկա են եղել հավատացյալներ և հյուրեր աշխարհի տարբեր երկրներից։ Հատկապես շատ են եղել հյուրերը Աֆրիկայից (Նիգերիայից, Անգոլայից, Հարավաֆրիկյան Հանրապետությունից, Զամբիայից), Հարավային Ամերիկայից (Չիլիից, Պերուից և այլ երկրներից), Եվրոպայից (Լեհաստանից, Գերմանիայից, Հայաստանից, Վրաստանից, Ուկրաինայից և այլ երկրներից)։ Տաճարի լուսավոր և ընդարձակ շենքը մեծ դժվարությամբ է տեղավորել հյուրերին։ Օծման արարողության ժամանակ տաճարում հնչել են բազմաթիվ լեզուներ՝ հայերենը, անգլերենը, լեհերենը, ռուսերենը, Ասիայի, Աֆրիկայի, Հարավային Ամերիկայի ժողովուրդների լեզուներ[1]։

Տաճարի շենքի հետ մեկտեղ բացված հոգևոր-բարեգործական համալիրն ունի տեսադարան, երաժշտական և համակարգչային սրահներ[1]։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 «Католический храм Тайной Вечери». Վերցված է 2017 Հուլիս 28-ին.

Աղբյուրներ խմբագրել

  • Е. И. Малаховский, Г. Ф. Лаптев. "Храмы и культовые сооружения Ростова-на-Дону, утраченные и существующие", Ростов-на-Дону, издательство «Акра», 2003, ISBN 5-98213-005-2

Արտաքին հղումներ խմբագրել