Խորեն Աբրահամյան (ռազմական գործիչ)
խորհրդային ռազմական գործիչ
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Խորեն Աբրահամյան (այլ կիրառումներ)
Խորեն Հարությունի Աբրահամյան (1900[1][2], Նախիջևան, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն[1][2] - 1937[1][2]), հայ խորհրդային ռազմական գործիչ, դիվիզիայի կոմիսար, Հայաստանում խորհրդային իշխանության հաստատման աջակից։
Խորեն Աբրահամյան | |
---|---|
1900[1][2] - 1937[1][2] | |
Ծննդավայր | Նախիջևան, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն[1][2] |
Կոչում | կոմիսար[1][2] |
Զորամաս | 76-րդ Հայկական լեռնահրաձգային դիվիզիա[1] |
Մարտեր/ պատերազմներ | Խորհրդային կարգերի հաստատումը Հայաստանում[1] և Բասմաչություն[1] |
Կրթություն | Մոսկվայի Լենինի անվան ռազմաքաղաքական ակադեմիա (1930)[1] |
Պարգևներ |
Կենսագրություն
խմբագրելԾնվել է Նախիջևան քաղաքում։ Մասնակցել է Հայաստանում խորհրդային կագերի հաստատմանը և քաղաքացիական կռիվներին, Միջին Ասիայում՝ բասմաչության դեմ մղված մարտերին։ 1930 թվականին ավարտել է Լենինգրադի Տոլմաչովի անվան ռազմա-քաղաքական ակադեմիան։
Եղել է Հայկական Վորոշիլովի անվան 76-րդ լեռնահրաձգային դիվիզիայի կոմիսար, քաղբաժնի պետ, ՀԿԿ Կենտկոմի անդամ (1933), ՀԽՍՀ ԿԳԿ-ի (1931) և ԱՍՖՍՀ ԿԳԿ-ի (1935) անդամ։
Պարգևատրվել է Կարմիր աստղի շքանշանով։
Գրականություն
խմբագրել- Ղամարլուից-Զանգեզուր (Հիշողություններ Հայաստանի քաղաքացիական կռիվներից), 1931 / (կազմ. և խմբ.՝ Խ. Աբրահամյան)
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.) — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 1.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խորեն Աբրահամյան (ռազմական գործիչ)» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 43)։ |