Խոսրով Հեքիմյան

հայ բժիշկ

Խոսրով Հարությունի Հեքիմյան (մոտ 1875, Սեբաստիա (կամ Խարբերդ) - 1937 (այլ վարկածով՝ 1930), Երևան), հայ բժիշկ, վիրաբույժ։

Խոսրով Հարությունի Հեքիմյան
Ծնվել էմոտ 1875
ԾննդավայրՍեբաստիա (կամ Խարբերդ
Մահացել է1937 (այլ վարկածով` 1930)
Մահվան վայրԵրևան
Ազգությունհայ
ԿրթությունԲեյրութի Ամերիկյան համալսարայ
Մասնագիտությունբժիշկ
ԱշխատավայրՍեբաստիայի Հայոց ազգային հիվանդանոց
Պաշտոնբժշկապետ

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է մոտ 1875 թվականին Սեբաստիայում (Խարբերդում)։ Հայրը եղել է Խարբերդի անվանի բժիշկ Հարություն Հեքիմյանը։

Սովորել է ամերիկացի միսիոներների Խարբերդի Եփ­րատ քոլեջում, սակայն ուսումն անավարտ է թողել։ 1899 թվականին ավարտել է Բեյրութի Ամերիկյան համալսարանի բժշկական ֆակուլտետը և արժանացել վիրաբուժության և ներքին հիվանդությունների գծով առաջին մրցանակին։

1900-06 թվականներին որպես բժիշկ աշխատել է Սեբաստիա քաղաքի Հայոց ազգային հիվանդանոցում, իսկ 1906-14/15 թվականներին՝ Տրապիզոն քաղաքում։ Անատոլիայում առաջինն է կիրառել ռենտգենյան սարքը։

Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ՝ 1915 թվականին, զորակոչվել է օսմանյան բանակ և ծառայել որպես զինվորական բժիշկ։ Պատերազմի ընթացքում Պաղեստինի Նազարեթ քաղաքում անգլիական բանակի ձեռքը գերի է ընկել։ Ինը ամիս, որպես ռազմագերի, պարտադրված է եղել անգլիական զինվորական հիվանդանոցում բժիշկ աշխատել։

1919-22 թվականներին եղել է Ամերիկյան Նպաստամատույցի (Նիր Իսթ Րիլիֆ) Սեբաստիայի հիվանդանոցի և որբանոցի բժշկապետ։ Այնուհետև տեղափոխվել է ԱՄՆ։

1924 թվականի դրությամբ բնակվել է ԱՄՆ-ի Մա­սա­չու­սեթ­սի նահանգի Բոստոն քաղաքում (Brookline ave., 484)։ 1924 թվականի ապրիլին, հայրենասիրական մղումներով, ԱՄՆ-ից հայրենադարձվել է Խորհրդային Հայաստան։ Երևանում եղել է անվանի բժիշկ, վիրաբույժ։ Եղել է Հայաստանի օգնության կոմիտեի (ՀՕԿ) ներկայացուցիչը Խորհրդային Հայաստանում։

1936 թվականի հուլիսի 9-ին Թբիլիսիում Լավրենտի Բերիայի ձեռքով Աղասի Խանջյանի սպանությունից հետո դիակը բերվել է Երևան և հուլիսի 12-ին հանձնվել հողին։ Մինչև թաղելը դիակը զննել են բժիշկներ Խոսրով Հեքիմյանը, Հարություն Միրզա-Ավագյանը և Գրիգոր Սաղյանը, որոնք համոզվել են, որ դա չէր կարող ինքնասպանություն լինել, ուստի մահվան եզրակացությունն ստորագրելուց հրաժարվել են և պատճառաբանել, թե «Խան­ջյա­նը պետք է առն­վազն եր­կու մետ­րա­նոց ձեռք ու­նե­նար և ձախ­լիկ լի­ներ, որ­պես­զի ձախ ձեռ­քով ինքն իր գլխին կրա­կեր»։

1937 թվականին (այլ վարկածով 1930 թ.) ձերբակալվել է և բանտարկվել Երևանի ներքին բանտում։ Բանտարկյալներին հերթական զբոսանքի հանելիս բժիշկը հրաժարվել է դուրս գալ և մնացել է բանտախցում։ Որոշ ժամանակ անց վերադառնալով բանտախուց՝ ընկերները բժշկին գտել են մահացած. նա ապակիով կտրել էր իր երակը և արյունաքամ եղել։ Դրանից հետո չեկիստները սկսել են բանտախցերից հավաքել երկաթյա իրերն ու ապակյա շշերը, որոնք կարող էին բանտարկյալների համար ինքնասպանության գործիք դառնալ։

Խոսրով Հեքիմյան որդին 1960-ական թվականներին աշխատել է ՀՍՍՀ Գիտություննների ակադեմիայում։

Գրականություն խմբագրել

  • «Ման­զու­մէի Էֆ­քե­ար», Կ. Պոլիս, թ. 788, 21-02-1904։
  • «Հա­յաս­տա­նի կոչ­նակ», Նիւ Եորք, 27-12-1924։
  • Պատրիկ Առաքել, Պատմագիրք-յուշամատեան Սեբաստիոյ եւ գաւառի հայութեան, հ. Ա., Պէյրութ, 1974։
  • Պատրիկ Առաքել, Պատմագիրք-յուշամատեան Սեբաստիոյ եւ գաւառի հայութեան, հ. Բ., Նիւ Ճըրզի, 1983։
  • Ալբոյաջյան Հ., Խաչելության ճամփաներով, Երևան, 2005։
  • Քյոսեյան Ա., Այցելություն Բրգնիք, «Ձայն համ­շե­նա­կան», Երևան, 2006, թ. 5-6։

Աղբյուրներ խմբագրել

  • Հարություն Մինասյան, Օսմանյան կայսրությունում և Թուրքիայի Հանրապետությունում բռնաճնշումների և ցեղասպանության ենթարկված հայ բժիշկներ, Երևան, «Լուսաբաց», 2014 — 520 էջ։