Խոստում լուսաբացին
«Խոստում լուսաբացին» (ֆր.՝ La Promesse de l'aube), ֆրանս-բելգիական դրամատիկական ֆիլմ, որ նկարահանվել է ռեժիսոր Էրիկ Բարբյեի կողմից, իսկ գլխավոր դերերում նկարահանվել են Շառլոտա Գենսբուրն ու Պիեռ Նինեն։ Ֆիլմի հիմքում ընկած է հայտնի գրող Ռոմեն Գարիի համանուն ինքնակենսագրական վեպը, որն էկրանավորվել է 1970 թվականին ռեժիսոր Ժյուլ Դասենի կողմից, որը դրա հիման վրա նկարահանել է համանուն ֆիլմը[2][3]։
Խոստում լուսաբացին ֆր.՝ La Promesse de l'aube | |
---|---|
![]() | |
Երկիր | ![]() ![]() |
Ժանր | դրամա |
Հիմք | Խոստում լուսաբացին |
Թվական | 2017 և փետրվարի 7, 2019 |
Լեզու | ֆրանսերեն |
Ռեժիսոր | Էրիկ Բարբիե |
Սցենարի հեղինակ | Էրիկ Բարբիե[1] |
Դերակատարներ | Պիեռ Նինե, Շառլոտ Գեինսբուր, Նեմո Շիֆման, Դիդիե Բուրդոն, Ժան-Պիեռ Դարուսեն, Ֆիննեգեն Օլդֆիլդ[1], Ժան Մարի Վինլին[1], Մարտին Լուազիլիոն[1], Քեթրին ՄակՔորմաք[1] և Izabela Gwizdak?[1] |
Պատմվածքի վայր | Լեհաստան |
Տևողություն | 131 րոպե |
Ֆիլմը ներկայացվել է ֆրանսիական «Սեզար» ազգային մրցանակի չորս կատեգորիաներում։
Սյուժե
խմբագրելՖիլմը պատմում է ֆրանսիացի ականավոր սպա, դիվանագետ և գրող Ռոմեն Գարիի (ծննդյան անունը՝ Ռոման Կացև) բարդ ճակատագրի մասին, որը երկու անգամ արժանացել է Գոնկուրյան մրցանակի։ Կյանքը Ռոմենի համար նախապատրաստել է բազմաթիվ փորձություններ՝ աղքատություն, հիվանդություններ, զրկանքներ։ Նրան հաջողվում է հաղթահարել այդ ամենը և դառնալ արժանավոր մարդ այն բանի շնորհիվ, որ նրան միշտ անվերապահորեն հավատում է նրա մայրը՝ Նինա Կացևը։
Ապագա գրողը ծնվել և իր մանկությունն անցկացրել է Լեհաստանում։ Ավելի ուշ նա, ստիպված լինելով փախչել ֆաշիստներից իր մոր հրեական ծագման պատճառով, մոր հետ տեղափոխվել է Նիցցա։ Ֆրանսիայում Ռոմենը սովորել է իրավաբանություն։ Երկրորդ համաշխարհային պատերազմի սկսվելուց հետո ծառայել է օդային ուժերում, իսկ պատերազմի ավարտից հետո դարձել է դիվանագետ՝ դրանով իսկ կատարելով մորը տված խոստումը։
Դերերում
խմբագրել- Պիեռ Նինե – Ռոման Կացև / Ռոմեն Գարի
- Պավել Պուշալսկի – Ռոման (8-10-ամյա տարիքում)
- Նեմո Շիֆման – Ռոման (14-16-ամյա տարիքում)
- Շառլոտ Գեինսբուր – Նինա Կացև
- Դիդիե Բուրդոն – Ալեքս Գուբերնատիս
- Ժան Պիեռ Դարուսեն – Զարեմբա
- Քեթրին Մաքքորմակ – Լեսլի Բլանշ
- Ֆինեգեն Օլդֆիլդ – կապիտան Լանժեր
- Զոի Բոյլ – բանաստեղծուհի
Մրցանակներ և անվանակարգեր
խմբագրել- Լավագույն դերասանուհի – Շառլոտ Գեինսբուր (անվանակարգ)
- Ադապտացված լավագույն սցենար – Էրիկ Բարբիե, Մարի Էյնար (անվանակարգ)
- Լավագույն դեկորացիա – Պիեռ Ռենսոն (անվանակարգ)
- Լավագույն հագուստներ – Քաթրին Բուշար (անվանակարգ)
«Լյումիեր-2018» մրցանակ[5]
- Լավագույն դերասանուհի – Շառլոտ Գեինսբուր (անվանակարգ)
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ Vincy. «Pierre Niney dans la peau de Romain Gary».
{{cite web}}
: Unknown parameter|web-site=
ignored (օգնություն) - ↑ «Après Yves Saint Laurent, Pierre Niney va jouer Romain Gary».
{{cite web}}
: Unknown parameter|web-site=
ignored (օգնություն) - ↑ «Academie-cinema.org. Palmarès par recherche: La Promesse de l'aube». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 24-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 27-ին.
- ↑ Academiedeslumieres.com: Le Palmarès 2018 / Les nommés 2018
Արտաքին հղումներ
խմբագրել- «Խոստում լուսաբացին»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- «Խոստում լուսաբացին» ֆիլմը Pathé Films կայքում
- Ֆիլմի մասին Variety կայքում (անգլ.)
- Ֆիլմի մասին The Hollywood Reporter կայքում (անգլ.)