Շառլոտ Գենսբուր

ֆրանսիացի դերասանուհի, երգչուհի
(Վերահղված է Շառլոտ Գեինսբուրից)

Շառլոտ Լյուսի Գենսբուրը (անգլ.՝ Charlotte Lucy Gainsbourg, հուլիսի 21, 1971(1971-07-21)[1][2][3][…], Մարլիբոն, Լոնդոն, Միացյալ Թագավորություն), անգլո-ֆրանսիացի դերասանուհի, երգչուհի և երգերի հեղինակ։

Շառլոտ Գենսբուր
ֆր.՝ Charlotte Gainsbourg
Ծնվել էհուլիսի 21, 1971(1971-07-21)[1][2][3][…] (52 տարեկան)
ԾննդավայրՄարլիբոն, Լոնդոն, Միացյալ Թագավորություն
ԿրթությունԺանին Մանուելի դպրոց
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն և  Ֆրանսիա
Կրոնհուդայականություն և քրիստոնեություն
Մասնագիտությունդերասանուհի, երաժիշտ, երգչուհի, կինեմատոգրաֆ, կինոսցենարիստ և գլամուրային մոդել
Ժանրերալտերնատիվ ռոք և ինդի փոփ[4]
ԸնտրանիՆիմֆոմանուհի
Ծնողներհայր՝ Սերժ Գենսբուրգ[5], մայր՝ Ջեյն Բիրկին[5]
Համատեղ ապրող(ներ)Իվան Ատտալ
Երեխա(ներ)Ben Attal?
Պարգևներ և մրցանակներ
charlotte-gainsbourg.com

Կենսագրություն խմբագրել

 
Շառլոտ Գենսբուրը «Air» խմբի ելույթի ժամանակ, «Melkweg» համերգային հրապարակում (Ամստերդամ, 27 մարտի 2007 թվական)

Շառլոտ Գենսբուրը ծնվել է 1971 թվականի հուլիսի 21-ին Լոնդոնում, երգիչ, ռեժիսոր և դերասան, ազգությամբ հրեա՝ Սերժ Գեինսբուրի և դերասանուհի և երգչուհի Ջեյն Բիրկինի ընտանիքում։ Սովորել է Beau Soleil մասնավոր դպրոցում, Շվեյցարիա։

Ստեղծագործություններ խմբագրել

Շառլոտ Գենսբուրը իր դերասանական կարիերան սկսել է Ֆրանսիայում, 1984 թվականին՝ խաղալով Քեթրին Դենյովի աղջկա դերը «Խոսքեր և երաժշտություն» ֆիլմում և նույն թվականին նկարահանվելով նրա հոր՝ «Կիտրոնե արյունապղծություն» (Lemon incest) երգի սկանդալային տեսահոլովակում։ Երկու տարի անց սկսնակ դերասանուհին ստացել է գլխավոր մրցանակ ֆրանսիական «Սեզար» ֆիլամգրությունում որպես ամենախոստումնալից կատարող Քլոդ Միլլերի L’Effrontée ընտանեկան դրամայում մարմնավորած դերի համար։ 1990-ական թվականներին Շառլոտայի մոտ գալիս է միջազգային հաջողություն, այն բանից հետո, երբ էկրաններին է բարձրանում նրա հորեղբոր՝ Էնդրյու Բիրկինի «Ցեմենտե այգի» ֆիլմը, որը պատմում է եղբայրների և քույրերի դրամատիկական պատմությունը ծնողների մահից հետո, ունենալով արյունապիղծ հարաբերություններ։

2000 թվականին Գենսբուրը ստացել է «Սեզար» մրցանակ որպես լավագույն դերասանուհի, «Ամանորյա կարկանդակ» (La Bûche) ֆիլմի համար։ Բացի այդ, նա առաջադրվել է այդ մրցանակի համար ևս երկու անգամ («Փոքրիկ գողը» ֆիլմի համար, 1989 թվական և «Սեր etc.» ֆիլմի համար, 1997 թվական)։ 2006 թվականին Շառլոտային կարելի էր տեսնել «Լեմմինգ» հոգեբանական դրամայում, որտեղ նա նկարահանվել է մեկ ուրիշ Շառլոտայի հետ՝ Ռեմպլինգ։ Բացի այդ, 2006 թվականի աշնանը համաշխարհային էկրաններին ցուցադրվել է ֆրանսիացիր ռեժիսոր, օսկարակիր Միշել Գոնդրիի «Քնի գիտությունը» ֆիլմը, որտեղ Գեինսբուրը խաղացել է Գաել Գարսիա Բեռնալի հետ միասին։ 2007 թվականին խաղացել է Կլերի դերը, Բոբ Դիլանի մասին պատմող Թոդ Հեյնսի կենսագրական «Այստեղ ես չկամ» ֆիլմում, ինչպես նաև կատարել է Դիլանի « Just Like a Woman[en]» երգի քավեր տարբերակը, որը ֆիլմի սաունդթրեկն է դարձել։ 2009 թվականին նա ստացել է մրցանակ լավագույն կնոջ դերի համար, Կաննի կինոփառատոնի ժամանակ, «Հակաքրիստոս»[11] ֆիլմի համար։ Գեինսբուրը նկարահանվել է ֆրանս-ավստրալիական «Ծառը» ֆիլմում, որի պրեմիերան կայացել է 2010 թվականին, և Լարս ֆոն Թրիերի «Մելանխոլիա» գիտա-ֆանտաստիկական ֆիլմում[12]։ Նա եղել է ժյուրիի անդամ Բեռլինի 62-րդ միջազգային կինոփառատոնի ժամանակ, 2012 թվականի փետրվարին[13]։ 2012 թվականի մայիսին կայացել է «Դարի երեխայի ինքնախոստովանականը» ֆիլմի պրեմիերան, որտեղ նա նկարահանվել է բրիտանացի երաժիշտ Փիթ Դոերթիի հետ[14]։

'

 
Շառլոտ Գեինսբուրը Վենեցիական 64-րդ կինոփառատոնի ժամանակ (4 սեպտեմբերի 2007 թվական)

Շառլոտ Գենսբուրը ժամանակ առ ժամանակ ելույթ է ունենում որպես երգչուհի. նրա վոկալային առաջնաելույթային երգը դարձել է դուետ հայրիկի հետ՝ «Lemon Incest »(1983) երգը։ Հետագայում Գեինսբուրը երգեր է ձայնագրել է մի քանի ֆիլմերի համար, որոնց նկարահանումներին նա մասնակցել է։ Այդպես, նրան կարելի է լսել «Շառլոտ ընդմիշտ», «Սեր etc.», «Մեկը գնում է, մյուսը մնում» ֆիլմերում։ Բացի այդ, դերասանուհին թողարկել է մի քանի միանձնյա ալբոմներ. «Charlotte for Ever» (1986 թվական, ալբոմի պրոդյուսերն է եղել Շառլոտի հայրը, ինչպես նաև նրա հետ կատարել է 2 դուետ), «5:55 »(2006 թվական), «IRM» (2009 թվական, այս ալբոմի պրոդյուսերն է Beck-ը)։

Անձնական կյանք խմբագրել

1990-ական թվականներից Շառլոտն ամուսնացած է դերասան և ռեժիսոր Իվան Ատալեի (1965) հետ։ Նրանք պաշտոնապես գրանցված ամուսիններ չեն[15]։ Այնուամենայնիվ, զույգն ունի երեք երեխա՝ Բեն Ատալը (12 հունիսի 1997), Ալիս Ատալը (08 նոյեմբերի 2002) և Ջո Ատալը (16 հուլիսի 2011)[16]։

Ներկա պահին ընտանիքն ապրում է Փարիզում (Ֆրանսիա

Առողջական խնդիրներ խմբագրել

2007 թվականի ամռանը, ԱՄՆ-ում ջրային դահուկներով սահելու ժամանակ աննշան պատահարից հետո, Շառլոտայի մոտ սկսվել են ուժեղ գլխացավեր։ Ինչպես ավելի ուշ պարզվեց, նա տառապել է ներուղեղային արյունազեղումից, սեպտեմբերի 5-ին նա շտապ հոսպիտալացվել է փարիզյան հիվանդանոց, որտեղ կատարվել է ուղեղի բարեհաջող վիրահատություն[17]։

Ֆիլմագրություն խմբագրել

Թվական Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
1984 թվական Խոսքեր և երաժշտություն Paroles et Musique Շառլոտ Մարկեր
1985 թվական Համարձակ աղջիկ L’Effrontée Շառլոտ Քասթան
1986 թվական Ընդմիշտ Շառլոտա Charlotte For Ever Շառլոտա
1987 թվական Կունգ ֆուի վարպետ Kung-Fu master Լյուսի
1988 թվական Փոքրիկ գողը La Petite Voleuse Ժանին Քասթան
1990 թվական Լույսը նույնպես մթության մեջ փայլում է Sole anche di notte Մատիլդա
1991 թվական Շնորհակալություն, կյանք Merci la vie Կամիլլա
1991 թվական Բոլորի առջև Aux yeux du monde Ջուլիետ Մանժեն
1992 թվական Ցեմենտե այգի The Cement Garden Ժյուլի
1992 թվական Սիրահարված Amoureuse Մերի
1994 թվական Փառքի խորամանկությունը Grosse fatigue Շառլոտա Գեինսբուր
1996 թվական Ջեյն Էյր Jane Eyre Ջեյն Էյր
1996 թվական Սեր etc. Love etc Մարի
1999 թվական Ամանորյա կարկանդակ La Bûche Միլա Ռոբեն
1999 թվական Խախտում կատարողը The Intruder Քեթրին
2000 թվական Լքյալը Les misérables Ֆանտինա
2001 թվական Ֆելիքսը և Լոլան Felix et lola Լոլա
2001 թվական Իմ կինը դերասանուհի է Ma femme est une actric Շառլոտա
2003 թվական 21 գրամ 21 Grams Մարի Ռիվեր
2004 թվական Նրանք ամուսնացել են և ունեցել են շատ երեխաներ Ils se marièrent et eurent beaucoup d’enfant Գաբրիել
2005 թվական Լեմմինգ Lemming Բենեդիկտա Գեթի
2005 թվական Մեկը գնում է, մյուսը մնում L’un reste, l’autre part Ժուդիտ
2006 թվական Քնի գիտություն La Science des Rêves Ստեֆանի
2006 թվական Ինչպես ամուսնանալ և մնալ չամուսնացած Prête-moi ta main Էմմա
2006 թվական Նոր լույս Nuovomondo Լյուսի
2007 թվական Ես այնտեղ չեմ I’m Not There Քլեր
2007 թվական Եզրափակիչ նպատակետի քաղաքը City of Your Final Destination Արդեն Լենգդոն
2009 թվական Հակաքրիստոս Antichrist Նա
2009 թվական Հետապնդում Persécution Սոնյա
2010 թվական Ծառը The Tree Դոն
2011 թվական Մելանխոլիա Melancholia
2011 թվական Դարի երեխայի ինքնախոստովանականը Confession of a Child of the Century Բրիջիթա
2012 թվական Չմտնե՛լ, մենք հագնված չենք Do Not Disturb Լիլլի
2013 թվական Նիմֆոման կինը Nymphomaniac Ջո
2014 թվական Ջեքին կանանց թագավորությունում Jacky au royaume des filles Պոլկոնեսսա
2014 թվական Սամբա Samba Էլիս
2014 թվական Չհասկացված Misunderstood Արիի մայրը
2015 թվական Ամեն ինչ լավ կլինի Every Thing Will Be Fine Քեյթ
2015 թվական Oppenheimer Strategies
2016 թվական Անկախության օր. Վերածնունդ Independence Day: Resurgence բժիշկ Քեթրին Մարսո
2017 թվական Ձնեմարդ The Snowman

Սկավառակագրություն խմբագրել

  • Charlotte for Ever (1986 թվական)
  • 5:55 (2006 թվական)
  • IRM (2009 թվական)
  • Stage Whisper (2012 թվական)

Փաստեր խմբագրել

  • 2001 թվականին Շառլոտ Գենսբուրը եղել է Կաննի կինոփառատոնի ժյուրի։
  • Մեքսիկացի ռեժիսոր Ալեխանդրո Գոնսալես Ինյարիտուն Շարլոտային հրավիրել է իր 21 գրամ ֆիլմին, որովհետև համարվում է Սերժ Գեինսբուրի արվեստի մեծ երկրպագուն։ Միայն թե նկարահանումներից հետո, խոստովանել է, որ ամբողջովին սիրահարվել է աղջկան։
  • Շառլոտին կարող ենք լսել փոփ երգչուհի Մադոննայի «What It Feels Like For A Girl» երգում. երգի սկզբում օգտագործվել է դերասանուհու ռեպլիկան, որը նա ասել է «Ցեմենտե այգին» ֆիլմում։ Լսվում է հետևյալ տեսքով. «Girls can wear jeans and cut their hair short, wear shirts and boots, cause it’s ok to be a boy. But for a boy to look like a girl is degrading, cause you think that being a girl is degrading. But secretly you’d love to know what its like, wouldn’t you, what it feels like for a girl»:
  • Շառլոտ Գենսբուրի արտաքինը ծառայել է որպես նախատիպ Silent Hill 3 խաղի գլխավոր կերպարի՝ դեռահաս աղջկա Հիզեր Մեյսոնի ստեղծման համար[18]։
  • Շառլոտ Գեինսբուրի կատարած երգերից մեկը՝ «Zéro pointe vers l´infini», Մատվեյ Բլանտերի «Ճակատամերձ անտառում» երգն է։ Բայց սկավառակում որպես երաժշտության հեղինակ է նշված Շառլոտայի հայրը՝ Սերժ Գեինսբուրը[19]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Discogs — 2000.
  2. 2,0 2,1 filmportal.de — 2005.
  3. 3,0 3,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  4. Montreux Jazz Festival Database
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 Lundy D. R. The Peerage
  6. http://www.bodilprisen.dk/aar-for-aar/2010-2/
  7. http://www.bodilprisen.dk/aar-for-aar/2014-2/
  8. http://www.culture.gouv.fr/Nous-connaitre/Organisation/Conseil-de-l-Ordre-des-Arts-et-des-Lettres/Arretes-de-Nominations-dans-l-ordre-des-Arts-et-des-Lettres/Nomination-dans-l-ordre-des-Arts-et-des-Lettres-janvier-2016
  9. Danish Film Awards (Robert). 2012 Awards — 1990.
  10. https://web.archive.org/web/20191006192346/https://www.culture.gouv.fr/Nous-connaitre/Organisation/Conseil-de-l-Ordre-des-Arts-et-des-Lettres/Arretes-de-Nominations-dans-l-ordre-des-Arts-et-des-Lettres/Nomination-dans-l-ordre-des-Arts-et-des-Lettres-janvier-2016
  11. «Antichrist». Festival Archives > Selections > Fiche Film (անգլերեն). Կաննի կինոփառատոն. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 26-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 16-ին.
  12. Owen Williams (2010 թ․ մարտի 25). «Latest On Von Trier's Melancholia». Movie News (անգլերեն). Empire. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 16-ին.
  13. «Juries 2012». Archive > Annual Archives > 2012 (անգլերեն). Берлинский кинофестиваль. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 29-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 16-ին.
  14. Rob Sharp (2010 թ․ սեպտեմբերի 9). «Film role for Peter Doherty». Arts & Ents > Films > News (անգլերեն). The Independent. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 16-ին.
  15. Movie Habit: Interview with Charlotte Gainsbourg and Yvan Attal
  16. Charlotte Gainsbourg bio : biographie de Charlotte Gainsbourg — Gala
  17. «Charlotte Gainsbourg has emergency brain surgery». NME. UK. սեպտեմբերի 6, 07. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 16-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 27-ին.
  18. Энциклопедия Silent Hill (англ.)
  19. Плагиат в советской песне-6

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շառլոտ Գենսբուր» հոդվածին։