Խոսե Մարիա Օրտիս դե Մենդիբիլ

Խոսե Մարիա Օրտիս դե Մենդիբիլ Մոնաստիերո (իսպ.՝ José María Ortiz de Mendíbil Monasterio, օգոստոսի 11, 1926(1926-08-11), Պորտուգալետե, Գրան Բիլբաո, Բիսկայա, Բասկերի երկիր, Իսպանիա - սեպտեմբերի 15, 2015(2015-09-15)[1], Բերրոնդո, Getxo, Բիսկայա, Բասկերի երկիր, Իսպանիա[2]) ֆուտբոլային մրցավար։

Խոսե Մարիա Օրտիս դե Մենդիբիլ
Քաղաքացիությունը  Իսպանիա
Ծննդյան ամսաթիվ օգոստոսի 11, 1926(1926-08-11)
Ծննդավայր Պորտուգալետե, Գրան Բիլբաո, Բիսկայա, Բասկերի երկիր, Իսպանիա
Մահվան ամսաթիվ սեպտեմբերի 15, 2015(2015-09-15)[1] (89 տարեկան)
Մահվան վայր Բերրոնդո, Getxo, Բիսկայա, Բասկերի երկիր, Իսպանիա

Կարիերա

խմբագրել

Վարել է 1953-1973 թվականներին Իսպանիայի առաջնության 241 հանդիպում, 1959-1973 թվականներին՝ ՖԻՖԱ-ի հովանու ներքո անցկացվող միջազգային խաղեր։

Վարել է 1964 թվականի միջմայրցամաքային գավաթի, 1969 թվականի Եվրոպայի գավաթի, 1968 և 1972 թվականների Եվրոպայի գավաթակիրների գավաթի եզրափակիչները և 1968 թվականի Եվրոպայի առաջնության եզրափակիչի կրկնությունները։

Օրտիս դե Մենդիբիլի կարիերան առանց սկանդալների չի անցել։ Իսպանիայի առաջնության 1966/67 մրցաշրջանում «Ռեալ Մադրիդ» և «Բարսելոնա» ֆուտբոլային ակումբների խաղում 90 րոպե խաղաժամանակից բացի խաղացվել է 11 րոպե ավելի խաղաժամանակ[3][4]։ Ավելի ուշ Օրտիզ դե Մենդիբիլը այս միջադեպը վերագրել է իր ժամացույցի կանգնելուն։

Կարիերան ավարտելուց հետո նա աշխատել է ՈՒԵՖԱ-ի համար Իսպանիայում TVE-ի ծրագրերով (աշխատել է 5 տարի՝ բացի Cadena SER և Tele Bilbao ծրագրերում համագործակցելուց)։ Մահացել է 2015 թվականի սեպտեմբերին Իսպանիայում[5]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 El Mundo (իսպ.)Madrid: Unidad Editorial, 1989. — ed. size: 337172 — ISSN 1697-0179; 1576-6969
  2. «Muere a los 89 años el ex árbitro José María Ortiz de Mendivil». El Mundo (իսպաներեն). 2015-09-16. Արխիվացված է օրիգինալից 2020-10-22-ին. Վերցված է 2016-06-08-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  3. «El Madrid-Barça de Ortiz de Mendibil». Marca (իսպաներեն). 2015-09-17. Արխիվացված է օրիգինալից 2016-03-04-ին. Վերցված է 2016-06-08-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  4. «Real Madrid 1:0 Barcelona». bdfutbol.com (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2016-06-24-ին. Վերցված է 2016-06-10-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  5. MARCA (16 September 2015). «Muere a los 89 años el ex árbitro José María Ortiz de Mendivil». ELMUNDO (Spanish).{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)