Խոսե Մարիա Կանլաս Սիսոն (իսպ.՝ José María Canlás Sison, փետրվարի 8, 1939(1939-02-08), Cabugao, Ilocos Sur, Ilocos Region, Ֆիլիպիններ - դեկտեմբերի 16, 2022(2022-12-16)[1], Ուտրեխտ, Ուտրեխտ, Նիդերլանդներ[1]), ֆիլիպինցի բանաստեղծ և գրող, Ֆիլիպինների Կոմունիստական կուսակցության Մաոյի և Նոր ժողովրդական բանակի գաղափարների ղեկավարն ու գլխավոր տեսաբանը։

Խոսե Մարիա Սիսոն
 
Կուսակցություն՝ Communist Party of the Philippines?
Կրթություն՝ Ֆիլիպինների համալսարան, Ատենեո դե Մանիլա համալսարան և Colegio de San Juan de Letran?
Մասնագիտություն՝ գրող, քաղաքական գործիչ և հեղափոխական
Ազգություն Ilocano?
Դավանանք աթեիզմ
Ծննդյան օր փետրվարի 8, 1939(1939-02-08)
Ծննդավայր Cabugao, Ilocos Sur, Ilocos Region, Ֆիլիպիններ
Վախճանի օր դեկտեմբերի 16, 2022(2022-12-16)[1] (83 տարեկան)
Վախճանի վայր Ուտրեխտ, Ուտրեխտ, Նիդերլանդներ[1]
Քաղաքացիություն  Ֆիլիպիններ
 
Կայք՝ josemariasison.org

Կենսագրություն խմբագրել

1962 թվականին երիտասարդ Խոսե Մարիա Սիսոնը զբաղեցնում էր «Ֆիլիպիններ-Ինդոնեզիա» համայնքի գործադիր քարտուղարի պաշտոնը։ Գտնվելով այդ պաշտոնում, այցելել է Ինդոնեզիա, որտեղ ծանոթացել է տեղական մաոիստական Ինդոնեզիայի կոմունիստական կուսակցության գործունեությանը։ 1966 թվականին Խոսե Մարիա Սիսոնը եղել է Պեկինում, որտեղ վերջապես համակվել է մաոիզմի գաղափարներով, և վերադառնալով հայրենիք, զբաղվել է Ֆիլիպինների կոմունիստական կուսակցության մաոիստական ուղղության ստեղծումով։ 1967-ին մաոիստ ակտիվիստների խումբը հեռացվել է Կոմունիստական կուսակցությունից[2]։

ՖԿԿ (մաոիստական) պաշտոնական պատմությունը հաշվվում է 1968 թվականից և հատկապես կապված է Խոսե Մարիա Սիսոնի գործունեության հետ։ 1969 թվականին Սիսոնի նախաձեռնությամբ ստեղծվեց Ֆիլիպինների Նոր ժողովրդական բանակը որպես մաոսիստական Կոմունիստական կուսակցության զինված թև։ Ինքը՝ Խոսե Մարիա Սիսոնը, ստիպված էր լքել երկիրը և հիմնավորվել Նիդերլանդներում, որը չէր խանգարում նրան գրեթե 50 տարիների ընթացքում իրականացնել Ֆիլիպինների կոմունիստական կուսակցության և Նոր ժողովրդական բանակի գործունեության ընդհանուր ղեկավարմանը «Արմանդո Լիվանագ» և «Ամադո Գերերո» կեղծանուներով։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 https://edition.cnn.com/2022/12/17/asia/sison-philippine-communist-leader-dies-intl-hnk/index.html
  2. Политические партии. Справочник. М.: Политиздат, 1981. С.181

Արտաքին հղումներ խմբագրել