Խոսե Մարիա Բակերո

իսպանացի ֆուտբոլիստ

Խոսե Մարիա Բակերո Էսկուդերո (իսպ.՝ José María Bakero Escudero, փետրվարի 11, 1963(1963-02-11)[1][2], Goizueta), իսպանացի նախկին ֆուտբոլիստ (կիսապաշտպան), մարզիչ։ Իր կարիերան սկսել է որպես հարձակվող, բայց հետագայում սկսել է հանդես գալ որպես հարձակվողական ոճի կիսապաշտպան։ Լավ է խաղացել երկու ոտքով։ Իր տասնյոթամյա կարիերայի մեծ մասն անցկացնելով «Ռեալ Սոսիեդադ» և «Բարսելոնա» ակումբներում՝ նա Լա Լիգայում անցկացրել է 483 խաղ՝ խփելով 139 գոլ։ 1990-ական թվականների վերջին սկսել է մարզչական կարիերան։

Խոսե Մարիա Բակերո
իսպ.՝ José Mari Bakero
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը  Իսպանիա
Ծննդյան ամսաթիվ փետրվարի 11, 1963(1963-02-11)[1][2] (61 տարեկան)
Ծննդավայր Goizueta
Հասակ 175 սմ
Դիրք հարձակվողական ոճի կիսապաշտպան
Պատանեկան կարիերա
Իսպանիա Ռեալ Սոսիեդադ

Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1980-1988 ԻսպանիաԻսպանիա Ռեալ Սոսիեդադ 223 (67)
1988-1997 Իսպանիա Բարսելոնա 260 (72)
1997 Մեքսիկա Վերակրուս 17 (3)
Ազգային հավաքական
1987-1994 Իսպանիա Իսպանիա 30 (7)
Մարզչական կարիերա
1999 Մեքսիկա Պուեբլա
2005 Իսպանիա Մալագա Բ
2006 Իսպանիա Ռեալ Սոսիեդադ
2009-2010 Լեհաստան Պոլոնիա (Վարշավա)
2010-2012 Լեհաստան Լեխ
2013 Պերու Խուան Աուրիչ
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Կարիերա խմբագրել

Ակումբային խմբագրել

Մինչև 1980 թվականը խաղացել է «Ռեալ Սոսիեդադի» երիտասարդական թիմում։ Հիմնական կազմում իր նորամուտը կատարել է սեպտեմբերի 16-ին «Վալենսիայի» դեմ խաղում։ Ակումբում անցկացրել է 8 մրցաշրջան։ Ակումբի հետ միասին Բակերոն դարձել է Իսպանիայի կրկնակի չեմպիոն, Իսպանիայի գավաթի և Սուպերգավաթի դափնեկիր։ 1988 թվականին հրավիրվել է «Բարսելոնա»։ Բակերոն այդ թիմում խաղացել է այնպիսի ֆուտբոլիստների հետ, ինչպիսիք են Չիկի Բեգիրիստայնը, Լուիս Լոպես Ռեկարտեն, Ալբերտո Լոպես Ուֆարտեն։ «Բարսելոնայի» կազմում նա դարձել է Չեմպիոնների Լիգայի հաղթող, ինչպես նաև հերթական անգամ նվաճել է Իսպանիայի սուպերգավաթը և շատ այլ տիտղոսներ։ Կարիերան ավարտել է մեքսիկական «Վերակրուս» ակումբում՝ 34 տարեկան հասակում։

Հավաքականում խմբագրել

Բակերոն Իսպանիայի հավաքականում իր նորամուտը կատարել է 1987 թվականի հոկտեմբերի 14-ին Ավստրիայի հավաքականի դեմ խաղում։ Նույն թվականի նոյեմբերի 18-ին նա խփել է 3 գոլ Ալբանիայի հավաքականի դարպասին։ Մասնակցել է Եվրոպայի 1988 թվականի առաջնությանը և 1990 ու 1994 թվականների աշխարհի առաջնություններին։

Գոլեր հավաքականում խմբագրել

Մարզչական խմբագրել

Դառնալով մարզիչ՝ Բակերոն գլխավորել է մեքսիկական «Պուեբլա» ակումբը։ Այդտեղ որպես մարզիչ աշխատել է ոչ երկար։ 6 տարի անց նշանակվել է «Մալագա Բ» ակումբի գլխավոր մարզիչ։ Ավելի ուշ նա հեռացել է ակումբից։ 2005 թվականին դարձել է «Ռեալ Սոսիեդադ» ակումբի տնօրեն, իսկ մեկ տարի անց՝ գլխավոր մարզիչ։ Գլխավոր մարզչի պաշտոնում նա անցկացրել է 7 խաղ և հեռացվել պաշտոնից։ Ոչ մեծ ընդմիջումից հետո Բակերոն գլխավորել է «Բոլոնյան»[3]։ 2010 թվականի սեպտեմբերի 13-ին բազմաթիվ պարտությունների պատճառով նա հեռացվել է պաշտոնից։

2010 թվականի նոյեմբերի 3-ին դարձել է «Լեխի» գլխավոր մարզիչ։ Որպես ակումբի գլխավոր մարզիչ՝ Բակերոն իր նորամուտը կատարել է անգլիական «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղում, որն անցկացվել է ՈՒԵՖԱ Եվրոպա Լիգայի շրջանակներում[4]։ Այդ խաղը Բակերոյի համար եղել է հաջող. նրա ակումբը հաղթել է 3:1 հաշվով[4]։

Սակայն ընդհանուր առմամբ նրա գլխավորությամբ թիմը ոչ մի հաջողության չի հասել, իսկ 20012 թվականի փետրվարի 25-ին կայացած «Ռուխի» դեմ խաղում կրած հերթական խոշոր պարտությունից հետո նա հեռացվել է գլխավոր մարզչի պաշտոնից[5]։

Ելույթների վիճակագրության խմբագրել

Ակումբային վիճակագրություն խմբագրել

Ելույթներ Լիգա Երկրի գավաթ Եվրագավաթ Այլ Ընդհանուր
Ակումբ Լիգա Մրցաշրջան Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
  Ռեալ Սոսիեդադ Իսպանիայի առաջնություն 1980/81 27 0 ? ? 2 0 ? ?
1981/82 2 0 ? ? 2 0 ? ?
1982/83 33 4 ? ? 6 1 2 0 ? ?
1983/84 31 10 ? ? 4 1 ? ?
1984/85 30 9 ? ? 2 0 ? ?
1985/86 29 16 ? ? ? ?
1986/87 39 11 ? ? ? ?
1987/88 32 17 ? ? 4 0 ? ?
Ընդհանուր 223 67 0 0 14 1 8 1 245 69
  Բարսելոնա Իսպանիայի առաջնություն 1988/89 22 10 ? ? 6 2 2 2 ? ?
1989/90 30 13 ? ? 2 0 2 0 ? ?
1990/91 34 13 ? ? 6 1 0 0 ? ?
1991/92 33 11 ? ? 9 3 1 1 ? ?
1992/93 37 9 ? ? 3 0 5 0 ? ?
1993/94 34 5 ? ? 9 2 2 1 ? ?
1994/95 34 4 ? ? 7 3 1 0 ? ?
1995/96 32 6 4 1 10 3 46 10
1996/97 4 1 0 0 1 0 1 0 6 1
Ընդհանուր 260 72 4 1 53 14 14 4 331 91
Ամբողջ կարիերա 483 139 4 1 67 15 22 5 576 160

Ձեռքբերումներ խմբագրել

«Ռեալ Սոսիեդադ»
«Բարսելոնա»

Անձնական կյանք խմբագրել

Բակերոն եղել է իր ընտանիքի երկրորդ երեխան։ Նրա ավագ եղբայրը՝ Սանտյագոն, նույնպես ֆուտբոլիստ է (հարձակվող)[6]։ Նա խաղացել է «Ռեալ Սոսիեդադում», «Էրկուլեսում», ինչպես նաև «Պալենսիայի» կազմում[6]։ Կրտսեր եղբայրը՝ Խուանը, նույնպես նախկին ֆուտբոլիստ (հարձակվող) է և «Բարսելոնայի» սան[7]։ 2009 թվականին Խուանը տեղափոխվել է «Պոլոնիայի» մարզչական շտաբ, որի մարզիչը եղել է Խոսե Մարիա Բակերոն[8]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 Enciclopèdia de l'esport català (կատ.)Grup Enciclopèdia, 2012.
  3. José María Bakero zostanie trenerem Polonii Warszawa
  4. 4,0 4,1 Lech Poznan 3 — 1 Man City
  5. El Lech Poznan destituye a Jose Mari Bakero
  6. 6,0 6,1 Santiago Bakero Escudero
  7. Jon Bakero Escudero
  8. «Nueva aventura para Jon Bakero Aprovecharse de la nieve». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունվարի 31-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 21-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խոսե Մարիա Բակերո» հոդվածին։