Խոսելու գործարաններ

Խոսելու գործարաններ, արտասանական օրգաններ, արտասանական ապարատ, ֆիզիոլոգիական տարբեր գործառություններ ունեցող օրգաններ, որոնց միջոցով ձևավորվում է նաև հնչյունական խոսքը։

Բաժանվում են երկու մեծ խմբի՝ ղեկավարող և կատարող։

Արտասանական օրգանների ողջ աշխատանքը ղեկավարում է գլխուղեղը՝ զգայական և շարժողական նյարդերի միջոցով։

Կատարող օրգաններն են՝

Քթի խոռոչը հաղորդակցվում է բերանի խոռոչին և մասնակցում հնչարտաբերությանը քմային վարագույրն իջնելու հետևանքով։ Թոքերում կարգավորվում և բրոնխներով դեպի շնչափողն է ուղղվում օդի հոսքը, որը, անցնելով կոկորդով (խռչակով), ենթարկվում է ձևափոխությունների։ Խռչակում են գտնվում երկու զույգ ծալքերը՝ վերին (կեղծ) և ստորին (իսկական) ձայնալարերը. վերջինների թրթռումներից առաջացած ձայնը նախադրյալներ է ստեղծում ձայնավորների և ձայնեղ բաղաձայնների արտասանության համար։ Այն վերջնականապես ձևավորվում է բերանի խոռոչում՝ շարժուն օրգանների գործողությամբ, որոնք փոխում են բերանային և ռնգային արձագանքարանների ձևերն ու ծավալը։ Եթե ձայնավոր հնչյունների կազմավորման հիմնական աղբյուրը ձայնալարերն են, ապա բաղաձայն հնչյունների կազմավորումը կատարվում է օդի հոսքի ճանապարհին՝ արտասանական ուղու տարբեր տեղերում ստեղծված փակվածքների ու նեղվածքների հետևանքով։

Արտասանական ապարատԽմբագրել

Ակտիվ օրգաններԽմբագրել

Արտասանական ապարատի այն օրգանները, որոնք շարժուն են և ինքնուրույն աշխատանք են կատարում հնչյունների արտաբերման ժամանակ անվանվում են ակտիվ օրգաններ: Դրանք են՝ ստորին շրթունքը, լեզուն` առաջին, միջին և հետին մասերով ու արմատով, փափուկ քիմքը՝ առաջին և հետին մասերով և լեզվակը[1]:

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Հ. Զ. Պետրոսյան, Ս. Ա. Գալստյան, Թ. Ա. Ղարագյուլյան, Լեզվաբանական բառարան (խմբ. Էդ. Բ. Աղայան), Երևան, «Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի հրատարակչություն», 1975, էջ 7։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 77